Ռուսաստանը պատրաստվում է համալրել Գյումրիում տեղակայված ռազմակայանը
«Մոսկվան մտադիր է մեծացնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում»: «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին հայտնի է դարձել, որ առաջիկայում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում սպասվում են լուրջ համալրումներ:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը թերթի հարցին ի պատասխան ոչ հերքել, ոչ էլ հաստատել է սույն տեղեկությունը: Ըստ թերթի աղբյուրների, սակայն, 102-րդ ռազմակայանում ծառայության անցնելու համար ՀՀ ժամանող ռուս զինվորականները և նրանց ընտանիքի անդամները, ովքեր կհաստատվեն Գյումրիում, մոտավորապես կլինեն ընդհանուր առմամբ 2500-3000 հոգի: Գյումրիում գտնվող 8-րդ թաղամասում (Վոսմոյ գորոդոկ), որտեղ մեծ մասամբ բնակվում են ռուս զինվորականներ, արդեն իսկ սկսել են «տեղ բացել» ռուս զինվորականների համար և մի քանի տասնյակ հայ ընտանիքներ շուտով բնակվելու այլ վայրեր կտեղափոխվեն: Վերջիններիս, ըստ որոշ տեղեկությունների, կտրվեն համապատասխան վկայականներ, որոնց միջոցով կկարողանան բնակություն հաստատել այլ վայրում: Ռուսաստանն, այսպիսով` մի կողմից զենք է վաճառում Ադրբեջանին, մյուս կողմից մեծացնում է իր ռազմական ներկայությունը ՀՀ-ում, նաև այդ զենքից պաշտպանելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան