Հասան Ռոհանի. Իրանը ցանկանում է 3-6 ամսում միջուկային խնդրի հարցում Արևմուտքի հետ գալ համաձայնության
«Իրանը ցանկանում է 3-6 ամսում միջուկային խնդրի հարցում Արևմուտքի հետ գալ համաձայնության»,-այդ մասին իրանական «ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը ամերիկյան «Վաշինգտոն փոստ» պարբերականին տված հարցազրույցում՝ լրագրողի այն հարցին, թե ո՞րն է միջուկային խնդրի լուծման ողջամիտ ժամկետը, մասնավորապես նշել է. «Որքան այդ ժամկետը կարճ լինի, բոլոր կողմերի համար էլ օգտակար կլինի: Իրանը համոզված է, որ այդ ժամկետը 3 ամիս է, սակայն, 6 ամիսը ևս հարմար ժամկետ է»:
Հավելենք, որ Իրանի նախագահական ընտրություններից հետո այսօր առաջին անգամ արտգործնախարարների մակարդակով տեղի կունենա Իրանի և «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) հանդիպումը:
Նկատենք, որ օրերս Հասան Ռոհանիի ստորագրած հրամանագրով միջուկային խնդրի շուրջ Արևմուտքի հետ բանակցություններ անցկացնելու լիազորությունները Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդից փոխանցվեցին արտգործնախարարությանը:
Հիշեցնենք, որ Ռոհանին ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում ունեցած ելույթում, խոսելով Իրանի միջուկային խնդրի լուծման մասին, նշել է. «Ինչպես Իսլամական հեղափոխության առաջնորդն է հայտարարել, Իրանի բնական, անվիճելի և օրինական իրավունքի ընդունումը՝ խնդրի կարգավորման ամենապարզ լուծումն է: Միջուկային և զանգվածային ոչնչացման զենքը ընդգրկված չէ Իրանի պաշտպանական դոկտրինում. Այն հակասում է մեր կրոնական ու բարոյական սկզբունքներին ու հավատալիքներին»:
Նախորդող հրապարակում՝
Իրանը հակված չէ ուժեղացնել Թեհրան-Վաշինգտոն հարաբերություններում առկա լարվածությունը. ՄԱԿ-ում Ռոհանիի ելույթից (Տեսանյութ)
Բարաք Օբամա. ԱՄՆ-ն հարգում է միջուկային էներգիան խաղաղ նպատակով օգտագործելու Իրանի իրավունքը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան