Միսոլ. Ադրբեջանը պատրաստվում է նշել մի բան, որից մղոններ հեռու է՝ թափանցիկություն և անկեղծություն
Ադրբեջանն այս շաբաթ պատրաստվում է նշել մի բան, որից մղոններ հեռու է՝ թափանցիկություն և անկեղծություն: Այս մասին գրում է «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ավագ հետազոտող Լիզա Միսոլը:
«Այս շաբաթ Ալիևի կառավարությունը նշելու է Հանքարդյունաբերության թափանցիկության նախաձեռնության ինստիտուտի (EITI)-ի
հիմնադրման տասնամյակը:
EITI-ի նպատակն է կաշառակերության դեմ պայքարելու հարցում բացահայտել նավթի, գազի, լեռնահանքերից եկող եկամուտները և խրախուսել այդ հարցի շուրջ հանրային քննարկումները:
Իրականությունն այն է, որ Ադրբեջանը կարևորում է միջազգային լսարանում թափանցիկության երաշախավորներ ունենալու հանգամանքը, սակայն, միևնույն ժամանակ, իր երկրում կոշտ մարտավարություն է վարում:
Վերջին 18 ամիսների ընթացքում, Ադրբեջանում մի շարք լրագրողներ,ընդդիմադիրներ և քաղաքացիական հասարակության ակտիվիստներ կեղծ մեղադրանքներով ձերբակալվել են: Վերջին ամիսներին կառավարությունը ցրել է բողոքի ակցիաները և օրենք ընդունել, համաձայն որի խոչընդոտում է տեղեկատվության մատչելիությունը:
Հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան, կաշառակերության մի շարք դեպքեր բացահայտելու և հոդված տպագրելու համար, վարկաբեկման թիրախ է դարձել:
Հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին բազմաթիվ ճնշումները շարունակվում են: Գործող նախագահ Ալիևը երրրոդ ժամկետով է առաջադրվելու:
Արբեջանում շարունակական ճնշումներն ապացույց են այն բանի, որ միջազգային թափանցիկության ապահովման նախաձեռնությունը պետք է հաշվի առնի մարդու իարվունքների ոլորտ:
Թափանցիկություն ու բարելավված կառավարում դժվար է ձեռք բերել, երբ կառավարության քննադատները գտնվում են բանտում»,-գրում է Լիզա Միսոլը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա