ՆԱՏՕ-ն Ռուսաստանից պահանջում է ամբողջությամբ հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը
ՆԱՏՕ-ն պահանջում է ամբողջությամբ հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Այս մասին «Գռուզիա օնլայն» պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը:
Նա շեշտել է, թե ՆԱՏՕ-ն շարունակում է վարել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը չճանաչելու քաղաքականություն:
«Վրաստանի հարցում մենք ունենք բավական հստակ դիրքորոշում. մենք պահանջում ենք ամբողջությամբ հարգել նրա տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Կոչ ենք անում Ռուսաստանին կատարել ստանձնած միջազգային պարտավորությունները: Ռուսաստանի քայլերը հակասում են այն պարտավորություններին, որ նա ստանձնել է միջազգային հանրության առաջ»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Հիշեցնենք, որ 2008թ.-ի օգոստոսի 8-ին սկիզբ առած հնգօրյա ռուս-վրացական պատերազմի արդյունքում Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը, ինչից հետո մինչ օրս դադարեցված են Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա