Անահիտ Թարխանյանը բաց նամակ է հղել Օմբուդսմենին
Անահիտ Թարխանյանը բաց նամակ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին` խնդրելով նրա միջամտությունը հարկային մարմնի իրական նպատակները բացահայտելու հարցում:
Բաց նամակում ասված է.
«Հարգելի պարոն Անդրեասյան
Ես համատեղում եմ «Ա-3 Ճարտարապետներ» և «Ռադիո Հայ» ընկերություններում տնօրենի պաշտոնը: «Ա-3 Ճարտարապետներ» ՍՊԸ-ն իրականացնում է քաղաքաշինական փաստաթղթերի մշակում, հարկային տեսչությունում նրա գրանցված գործունեության վայրն է՝ Մարշալ Բաղրամյան-5: «Ռադիո Հայ» ՍՊԸ-ն իրականացնում է ռադիոհեռարձակում, հարկային տեսչությունում նրա գրանցման վայրն է՝ Փավստոս Բյուզանդ-1/3:
Սույն թվականի սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը արձակել է թիվ 1215621 և թիվ 1215622 հանձնարարագրերը՝ իրականացնելու «Ա-3 Ճարտարապետներ» և «Ռադիո Հայ» ՍՊԸ-ներում արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, պատրաստի արտադրանքի, ապրանքների պակասորդի, ինչպես նաև փաստացի գների (սակագների) այդ թվում՝ միջին, ուսումնասիրություններ: Հանձնարարագրերում նշված չէին չափագրման հիմքը և նպատակը: Չափագրման վայրը երկու դեպքում էլ նշված էր Փավստոս Բյուզանդ 1/3 հասցեն, չափագրման ժամկետը՝ 01.01.2009 թվականից մինչև ուսումնասիրությունների ավարտը:
Նշված հանձնարարագրերը չեն համապատասխանել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 4-րդ հավելվածով սահմանված կարգի 3-րդ կետի պահանջներին: Այդ պատճառով, համաձայն վերոհիշյալ օրենքի 9-րդ հոդվածի, ես արգելեցի չափագրումների իրականացումը՝ ներկայացնելով ՊԵԿ-ի նախագահին համապատասխան ծանուցագրերը:
Հանձնարարագրերի համարակալման հերթականությունը վկայում է, որ ՊԵԿ-ի նախագահը որոշում է կայացրել միաժամանակ իրականացնել չափագրումներ իմ տնօրինության տակ գտնվող երկու ընկերություններում, որոնց գործունեությունները իրար հետ փոխկապակցված չեն: Այդ հանգամանքը փաստում է, որ ընկերությունների ֆինանսական ու փաստացի գործունեության վիճակը պարզաբանելը հարկային մարմինների միակ նպատակը չէ։
Թեպետ ներկա պահին իմ իրավունքը խախտված չէ, սակայն արդեն կա հիմք համարելու, որ հարկային մարմինների գործողությունները ունեն քաղաքական ենթատեքստ։
Խնդրում եմ Ձեր միջամտությունը՝ հարկային մարմնի իրական նպատակները բացահայտելու հարցում»:
Հարգանքներով՝
Անահիտ Թարխանյան
Նախորդող հրապարակումներ`
ՊԵԿ-ը պարզաբանում է. «Ռադիո Հայ»-ում նախատեսվում է ոչ թե ստուգում, այլ ուսումնասիրություն
«Ռադիո Հայ»-ը գործադուլ է հայտարարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան