Orange-ը ներկայացրեց երկու նորարարական նախաձեռնություն
Orange-ը ներկայացրել է նոր կանխավճարային սակագնային պլան նրանց համար, ովքեր ինտերնետի կարիք ունեն միայն ժամանակ առ ժամանակ և այն չեն օգտագործում մշտապես: Ինտերնետ Café առաջարկը, որը հասանելի կլինի Հայաստանի մարզերի բնակիչների համար, բաժանորդներին հնարավորություն կտա ինտերնետից օգտվել մինչև 1 Մբ/վ արագությամբ՝ վճարելով միայն օգտագործված րոպեների համար՝ ընդամենը 1 դրամ/րոպե սակագնով:
«Սա նորարարական առաջարկ է Հայաստանի շարժական ինտերնետի շուկայում: Այն նախատեսված է՝ բավարարելու այն մարդկանց յուրահատուկ պահանջները, ովքեր ինտերնետի կարիք ունեն, սակայն ոչ մշտապես: Դեռ կան մարդիկ, հատկապես մարզերում, ովքեր տանը չունեն ինտերնետ և ինտերնետ-սրճարաններ են այցելում համացանց մուտք գործելու համար: Այս նոր սակագնային պլանով մենք իրականում տեղափոխում ենք ինտերնետ սրճարանը յուրաքանչյուր բաժանորդի տուն, այնպես որ վերջիններս կարող են նորություններ կարդալ, իրենց բարեկամների ու մտերիմների հետ Skype-ի, Odnoklassniki-ի, Facebook-ի կամ այլ սոցիալական ցանցերի միջոցով շփվել ցանկացած պահի», ասել է Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Ինտերնետ Café կանխավճարային սակագնային պլանից օգտվելու համար բաժանորդները կվճարեն 100 դրամ միացման վճար, որը թույլ կտա ծառայությունից օգտվել մինչև այդ օրվա վերջը: Ինտերնետ Café հաշիվը կարելի է լիցքավորել լիցքավորման քարտերով, էլեկտրոնային լիցքավորման միջոցով, վճարման տերմինալներով, կամ այցելելով Orange-ի խանութներ, ՀայՓոստի մասնաճյուղեր և այլն:
Այս մարքեթինգային նորարարությանը զուգահեռ՝ Orange-ը նաև հայտարարել է մեկ այլ կարևոր նախաձեռնության մասին: Որպես պատասխանատու ընկերություն՝ Orange-ը հոկտեմբերի 1-ից կսկսի հետ գնել և վերամշակել օգտագործված Ինտերնետ Հիմա մոդեմները: Այս նախաձեռնության շրջանակներում Orange-ի այն բաժանորդները, ովքեր նախկինում ձեռք են բերել Ինտերնետ Հիմա մոդեմ, սակայն այժմ այն չեն օգտագործում, կարող են իրենց մոդեմը բերել Orange-ի խանութ և ստանալ 3000 դրամ կանխիկ գումար: Այս մոդեմները խնամքով կթարմացվեն, որից հետո կրկին շահագործման կհանձնվեն: Այսպիսով, Orange-ի բաժանորդները ոչ միայն կստանան որոշակի գումար իրենց համար արդեն ոչ պիտանի սարքի համար, այլ նաև կմասնակցեն այդ սարքերի վերամշակմանը՝ դրանով իսկ աջակցելով բնության պահպանմանը: Հոկտեմբերի 1-ից օգտագործված մոդեմներ կընդունեն Orange-ի մի քանի խանութներ, իսկ հետագայում դրանց թիվը կմեծանա:
«Սարքերի վերամշակումը շատ կարևոր ուղղություն է բնության պահպանման ու ռեսուրսների ճիշտ օգտագործման համար: Կարևոր է գիտակցել, որ սարքավորումը պարզապես մի կողմ նետելով՝ մենք անուղղակի կերպով վնաս ենք հասցնում բնությանը: Այսօր մենք առաջարկում ենք մեր բաժանորդներին այս գիտակցությամբ մոտենալ հարցին, երկրորդ կյանք տալ իրենց մոդեմներին, և միևնույն ժամանակ դրա համար խրախուսական գումար ստանալ Orange-ի կողմից: Սա շատ ընդունված մոտեցում է տարբեր արևմտյան երկրներում և ուրախ ենք, որ մենք ենք այն առաջին անգամ իրագործում Հայաստանում», ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Նախագիծը, որը փորձնական է, հնարավորություն կտա Orange-ի բաժանորդներին իրենց չօգտագործվող, սակայն սարքին վիճակում գտնվող մոդեմները վերադարձնել մինչև 2013թ. վերջը:
Երկու նախաձեռնությունների մասին բոլոր մանրամասները կարելի է գտնել Orange-ի վեբ-կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան