Նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց «Գորիսի Գամմա» ձեռնարկություն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Գորիս քաղաքում այցելեց «Գորիսի Գամմա» ընկերություն: Նախագահը շրջայց կատարեց «Գորիսի Գամմա» ընկերության արտադրամասերում, որտեղ երկրի ղեկավարին ներկացվեց վերջին տարիներին ընկերության կատարած ներդրումները և հետագա զարգացման ծրագրերը:
«Գորիսի Գամմա» ընկերության տնօրեն Տիգրան Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք ունեն մեծ խմբաքանակի դետալներ, որոնք Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը ներկրում էր Ռուսաստանից, իսկ այսօր Գորիսում արտադրվում է նույն որակի արտադրանք:
«Մեր արտադրանքը արդեն շահել է Զանգեզուրի կոմբինատի վստահությունը, ինչը մեր համար մեծ նշանակություն ունի»,-ասաց Տ. Կարապետյանը:
«Գորիսի Գամմա» ձեռնարկությունը հիմնադրվել է 1979թ.-ին և մասնագիտակցված էր ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական համալիրի համար հատուկ տեխնիկայի արտադրության բնագավառում:
1996թ.-ին ձեռնարկությունը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության: Վերջին 10 տարիների ընթացքում ընկերությունում ներդրումների ծավալը կազմել է շուրջ 1 միլիոն դոլար: Ներկայումս ընկերությունում գործում են մեխանիկական, հատուկ տեխնիկայի հավաքման, էլեկտրաշարժիչների հավաքման, օպտիկական արտադրամասերը և փորձարկումների լաբարատորիան: Ընկերությունը ՌԴ է արտահանում ֆոտոէլեկտրոնային անկյունաչափեր, յուղի պոմպեր, միկրոշարժիչներ: Բացի սերիական արտադրանքից, ընկերությունը կատարում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմպբինատի պատվերները՝ վերջինիս համար պատրաստելով գործիքներ և սարքավորումներ: 2013թ.-ի օգոստոսին ընկերության արտադրանքը կազմել է 52.7 միլիոն դրամ, ինչը կրկնակի ավելի է նախորդ տարվա օգոստոսի արտադրանքից:
«Գորիսի Գամմա» ընկերությունում աշխատում է 75 մարդ՝130.000 միջին աշխատավարձով: Ներկայում ընկերությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերության հետ համատեղ իրականացնում է համաշխարհային պահանջներին համապատասխան ժամանակակից հաստոցների արտադրության նոր ծրագիր:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում