«Կարծում եք, Պուտինը ցանկանում է, որ Երևանը հաղթի՞ Բաքվին». Սաակաշվիլիի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում
Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին չորեքշաբթի օրը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում և իր ելույթի զգալի հատվածը հատկացրել է Ռուսաստանի Դաշնությանն և այդ երկրի կողմից հետխորհրդային երկրների վրա բանեցած ճնշումներին: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի Ձայն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Նախագահ Սաակաշվիլին ելույթում կանխատեսել է «նախկին ԱԱԾ գործակալ Պուտինի մոտելուտ հեռացումը» Կրեմլից, «Ռուսական կայսրության վախճանը», «Եվրասիական Միության նախագծի ձախողումը», թե ինչու են վրացիները ճանաչել չերկեսների ցեղասպանությունը, իր նախագահության տարիներին Վրաստանի ձեռք բերած արդյունքները և այլն:
Սաակաշվիլին հայտարարել է, թե Ռուսաստանը ցանկանում է անեքսիայի ենթարկել Վրաստանի հողերն ու այդպիսով թուլացնել երկիրը: Նա պատմել է, թե ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում զրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, և վերջինս իբր իրեն բողոքել է Ռուսաստանի Դաշնության կողմից գործադրած ահռելի ճնշումների մասին: Վրաստանի նախագահի համոզմամբ, ուժեղ հետխորհրդային պետությունները` Ուկրաինան, Մոլդովան, Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին ձեռնտու չեն:
«Կարծում եք, Պուտինը ցանկանում է, որ Երևանը հաղթի՞ Բաքվի հետ դիմակայությունում: Ո՛չ, դա Հայաստանին չափազանց ուժեղ կդարձներ և բավականաչափ անկախ: Թե՞ կարծում եք, Մոսկվան ուզում է, որպեսզի Բաքուն հաղթող դուրս գա Երևանի հետ պայքարում: Ո՛չ, նրանք չեն ցանկանում, որպեզի որևէ մեկը հաղթող դուրս գա, քանի որ հակամարտությունն է հենց նրանց նպատակը, որը կխոչընդոտի այդ երկրների անկախությանը, և ամեն կերպ փորձում է արգելափակել այդ երկրների ինտեգրացիան Եվրոպական Միությանը»,-ասել է Սաակաշվիլին:
Նախագահը քննադատել է նաև Եվրասիական միությունը: «Գաղութ դառնալը շատ հասարակ է: Միակ պահանջը` դա պասիվությունն ու միջակություն դրսևորելն է», - հայտարարել է Վրաստանի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում