ՌԴ պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի ԳԱ-ի դահլիճը Սաակաշվիլիի ելույթի ժամանակ
Ռուսաստանի պատվիրակությունը դուրս է եկել ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի դահլիճից Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ելույթի ժամանակ, որի ընթացքում վերջինս սուր քննադատության է ենթարկել ռուսական իշխանություններին: Այս մասին հաղորդում է ՌԴ Արտգործնախարարությունը:
«Որպես անհամաձայնություն այն գնահատականներին, որոնք հնչեցնում էր Սաակաշվիլին Վեհաժողովի դահլիճից, ռուսական կողմի ներկայացուցիչները դուրս եկան դահլիճից», - այսպես է մեկնաբանել իրավիճակը ՌԴ արտաքին քաղաքականության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեվիչը:
«Сегодня» թերթի հաղորդմամբ` իր հերթին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Վրաստանի նախագահի ելույթը կրել է ռուսատյաց բնույթ. «Այս անգամ դա նույնիսկ ելույթ չէր, այլ անիմաստ մտքերի հավաքածու, որոնք ունեին ոչ միայն հակառուսական, այլև ռուսաֆոբիայի և հակաուղղափառ բնույթ: Ի ուրախություն վրաց ժողովրդի` այդ մարդու քաղաքական մայրամուտը մոտ է, նրա հոգեկան վիճակը պահանջում է մասնագիտական լուրջ գնահատական»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում