Հասարակություն 10:40 26/09/2013

Սյունյաց կանայք ՏԻՄ-երում. Համայնքներ կան, ուր ավագանու անդամները բացառապես կանայք են

Հեղինակ` Լիա Խոջոյան

Սյունիքի մարզը թերևս կարելի է առաջատարը համարել կին ավագանիների թվով: Ու թեև կանանց ներկայությունը ՏԻՄ-երում իրականում այդքան էլ մեծ չէ, այդուհանդերձ մարզի 109 համայնքներում` 7 քաղաքային և 102 գյուղական, ավելի շատ ենք կանանց անուններ հանդիպում, քան, ասենք, Արագածոտնում, որտեղ ամբողջ մարզի կտրվածքով 687 ավագանու անդամներից միայն 33-ն են կին:

Սյունիքում, ինչպես արդեն նշեցինք, իրավիճակն այլ է, 109 համայնքներում ավագանու անդամները հետևյալ կերպ են բաժանվել` 577 ավագանու անդամներից 493-ը տղամարդ են և միայն 84-ը կանայք: Բայց. ամենակարևորն այն է, որ Սյունիքում հինգ համայնքների` Քարահունջի, Տորունիքի, Կոռնիձորի, Հացավանի և Շրվենանցի ղեկավարները կանայք են: Ավելին` երկու համայնքներում ` Խդրանցում և Նժդեհում ավագանու անդամները բացառապես կանայք են` չորս կին մի համայնքում է ավագանու անդամ, չորսն էլ` մյուսում: Ընդ որում երկու համայնքների ղեկավարներն էլ տղամարդիկ են:

Կանանց թվով առաջատար կարելի է համարել նաև Չափնի համայնքը, որտեղ կայացած ՏԻՄ վերջին ընտրությունները (2012-ի ապրիլին) առանձնահատուկ արդյունք են արձանագրել` ընտրվել է 2 տղամարդ և 3 կին, ընդ որում կանանցից մեկը 75-ամյա Գրետա Գևորգյանն է:

Սակայն կա նաև խնդիր. քաղաքային համայնքների ավագանիների ցանկում կանայք գրեթե բացակայում են, օրինակ, մարզկենտրոն Կապանի 15 ավագանու անդամների թվում կնոջ անուն-ազգանուն ընդհանրապես չգտանք: Մեղրի, Քաջարան քաղաքներն ունեն մեկական կին ավագանու անդամ և ևս մեկ կին ավագանու անդամ ունի Գորիսը: Վերջինս` Տոռոզյան Ռուզաննան, ի դեպ, մեկ տարվա ընթացքում երբևէ չի բացակայել ավագանու նիստերից: Սա` իմիջիայլոց, բայց և որպես ակնարկ. ցանկության դեպքում յուրաքանչյուրը կարող է բացել ցանկացած համայնքի ավագանու նիստերի արձանագրությունն ու համոզվել, որ կանայք, սովորաբար, երբեք չեն բացակայում նիստերից: Մինչդեռ կանանց հոգսը` նորից սովորաբար բառն օգտագործեմ, ավելի շատ է:

…Panorama.am-ի հետ զրույցում ևս մեկ քաղաքային համայնքի` Սիսիանի ավագանու միակ կին անդամ Սրբուհի Գրիգորյանն ասաց (ավագանու մյուս 14 անդամները տղամարդիկ են), որ արդեն սովորել է կին ավագանու անդամ արտահայտությանը, թեև Սիսիանի ավագանու պատմության մեջ նա դեռևս առաջին կինն է.

«Իհարկե իմ ձայնը լսելի է. եթե որևէ մեկը խելացի ինչ-որ առաջարկ է անում և դա անում է դիվանագիտորեն, ապա չի կարող լսելի չլինել, անկախ նրանից կին է, թե տղամարդ: Ի դեպ, որոշ տղամարդկանց ձայնն էլ կարող է լսելի չլինել հենց այդ առումով»,- նշեց տիկին Գրիգորյանը մեր այն հարցին ի պատասխան, թե արդյո՞ք իր ձայնը լսելի է 14 տղամարդու և քաղաքապետի կողմից: Նրա խոսքով, գուցեև «կինն ինչ է, քաղաքականությունն ինչ է» արտահայտությունը ավագանու որոշ անդամներ մտքներում և անում են, բայց ինքն ուժեղ անհատ է և ձայնը լսելի դարձնելու խնդիր չունի.

«Իհարկե տեղի-անտեղի էլ չեմ խոսում, չեմ ասում ՝ ես ավագանու անդամ եմ՝ պիտի ինձ լսեք, ինչպես ասուում են ավագանու որոշ անդամներ ու հետո սուս ու փուս կողմ են քվեարկում քաղաքապետի առաջարկին: Կարծում եմ՝ դա նույնպես արժեզրկում է մարդու խոսքը...Խոսքը պետք է արժեք ունենա, խոսքի հետևից պետք է գնալ»:

Հիշելով իր ընտրվելու ժամանակահատվածը, Ս.Գրիգորյանն ասաց, որ որոշներն, այո, հավատում էին իր հաղթանակին, բայց և կային այնպիսինները, որ չէին հավատում: Անգամ իր դեմ ինտենսիվ պայքարողներ են եղել.

«Անկեղծ եմ ասում` հեշտ չէր հաղթելը: Ես կուսակցական չեմ, բարեկամական մեծ շրջապատ չունեմ: Փոքր համայնքներում ընտրվելու հավանականությունը մեծ է նրանց համար, ովքեր մեծ «ցեղ» ունեն` բարեկամը բարեկամին ընտրում է, որ հետո իրեն օգնի: Իսկ մեր հարազատների մեջ ինձանից բացի ավագանու անդամի համար պայքարում էին ևս երկու տղամարդիկ... Բայց ինձ երևի օգնեց սերը Սիսիանի և սիսիանցու հանդեպ` երկար տարիներ որպես լրագրող աշխատում եմ Սիսիանում, երևի իմ աշխատանքի և Սիսիանին իմ նվիրվածության գնահատականն էր»,- ասաց նա, ով ժամանակակից ձևով ընտրարշավ է կազմակերպել`  հանդիպումներ դպրոցներում, մանկապարտեզներում ու հոլովակներ: Բայց, կարծիք հնչեցրեց, գուցե հենց դա էլ իրեն օգնել է, քանզի մինչ այդ, որքանով իրեն հայտնի է, ավագանու անդամի թեկնածուները նման քարոզարշավ չէին կազմակերպել:

«Ես համոզված եմ, որ կանայք պետք է ավելի ակտիվ լինեն: Այո, որոշ հարցերում նրանք ավելի շրջահայաց են, որոշ հարցերում անգամ՝ ավելի համարձակ: Բայց դա չի նշանակում, թե ես տղամարդկանց ուզում եմ թերագնահատել, նրանք էլ որոշ հարցերում ավելի ճիշտ որոշումներ կարող են կայացնել: Իսկ կատարելության հասնելու համար պետք է և կանայք, և տղամարդիկ ընդգրկվեն կառավարման համակարգում. դա է ճիշտ ուղին»,- հավելեց Ս.Գրիգորյանը:

Նախորդիվ`
«Խառնվածքով» բազմազան Արագածոտնի մարզը շարունակում է մնալ տղամարդկանց տիրապետության տակ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}