Բարանսու. «Թուրքիայի բանտերից դուրս գալու 2 ձև կա. թունել փորել կամ 350մլն դոլար տալ»
Թուրքիայի արևելքում գտնվող Բինգյոլ (Բյուրակն) քաղաքի բանտից նախօրեին իրենց իսկ փորած թունելի միջոցով փախուստի էին դիմել 18 դատապարտյալներ, որոնք անդամակցում էին «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK):
Թուրքական «Թարաֆ» թերթի սյունակագիր Մեհմեթ Բարանսուն, անդրադառնալով այդ փաստին, Twitter միկրոբլոգում մի գրառում է կատարել, որը մեծ աղմուկ է բարձրացրել թուրքական մամուլում:
«Այս երկրում բանտից դուրս գալու երկու ձև կա. կամ թունել փորելով կամ էլ 350 մլն դոլար տալով»: Բարանսուն պարզաբանել է այդ 350մլն դոլարի պատմությունը: Նշում է, որ արդարադատության նախարարի աշխատասենյակի հենց մուտքի մոտ սակարկություն է տեղի ունեցել փողի դիմաց ազատ արձակելու մասին: Եվ հենց 350մլն դոլարի շնորհիվ է, որ Սամսունում 1996-ին կատարված 2 սպանության մեջ մեղադրված և ցմահ ազատազրկման դատապարտված «Metro turizm»-ի տնօրեն Գալիփ Օզթուրքի նկատմամբ դատարանը հետո արդարացման վճիռ է կայացրել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա