Տրայան Հրիսթեա. ԵՄ-ը երես չի թեքում Հայաստանից
«Եվրամիությունը երես չի թեքում Հայաստանից, պարզապես ցանկալի կլիներ իմանալ, թե ինչ ձևերով ենք շարունակելու աշխատել այսուհետ»,-այսօր «Բագրատաշեն» սահմանային անցակետի հիմնարկեքի արարողության ժամանակ անդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:
Նա նշեց, որ Եվրամիությունը հարգանքով է մոտենում իր գործընկերների ինքնիշխան և անկախ որոշումներին:
«Մենք շարունակում ենք նվիրված մնալ մինչ օրս ձեռք բերվածին: Պարզապես ցանկալի կլիներ իմանալ, թե ինչ ձևով ենք շարունակելու աշխատել, որպեսզի մեզ հետ աշխատանքը չհակասի ՄՄ շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին»,-ասաց Հրիսթեան:
Նրա խոսքերով, ԵՄ-ը շարունակելու է էական օժանդակություն ցուցաբերել Հայաստանին, վերջինիս սահմանային ենթակառուցվածքները ու սահմանային կառավարման համակարգը արդիականացնելու և եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
«Ես ուրախ եմ նշելու այս հավակնոտ ծրագրի սկիզբը»,-hավելեց Հրիսթեան:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան