Արման Խաչատրյան. «Նոր մտածողությունն է ապահովել մեր ծրագրերի արդյունավետ իրականացումը»

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Զբոսաշրջության համաշխարհային օրվա առթիվ Հայաստանի զբոսաշրջության խթանման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին Panorama.am-ը զրուցել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի հետ:

-Պարոն Խաչատրյան, ի՞նչ է խորհրդանշում Զբոսաշրջության համաշխարհային օրը Հայաստանի համար: Դուք, որպես Հայաստանի զբոսաշրջության խթանման պատկան մարմնի ղեկավար, ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի դերը զբոսաշրջության համաշխարհային քարտեզում:
-Այս օրը նշանավորում է զբոսաշրջության դերը համաշխարհային հարթակում, թե ինչպես է այն ազդում աշխարհում գործող սոցիալական, մշակութային և տնտեսական արժեքային համակարգերի վրա: Հայաստանն այս առումով անմասն չի մնում այդ գործընթացներից. մեր երկրի զբոսաշրջության միջազգային վարկանիշն օրըստօրե բարձրանում է և, հաշվի առնելով ոլորտի բազմաբովանդակ բնույթը, դրանով իսկ բարձրանում է մեր երկրի միջազգային հեղինակությունը:

Զբոսաշրջությունը վաղուց արդեն չի սահմանվում՝ սոսկ որպես ճամփորդություն. այն դարձել է երկրների մարքեթինգի, ՓիԱր-ի, տնտեսության զարգացման հիմնարար հարթակը: Զբոսաշրջային արդյունքները առևտրային բնույթ են կրում, և դադարում են դառնալ միայն տվյալ երկրի բնակիչների սեփականությունը, դրանք դառնում են ավելի մեծ՝ գլոբի հիմնարար արժեքներ: Այս առումով կարող ենք հպարտորեն ասել, որ Հայաստանը արտասահմանցի զբոսաշրջիկներին առաջարկելու շատ բան ունի: Մեծ պոտենցիալը գտնվում է ոչ միայն զարգացած արդյունաբերական շրջաններում, մասնավորապես, քաղաքներում, որտեղ ծառայությունների ոլորտը բարելավված է, այլև տեղական համայնքներում՝ ծայրամասային գյուղերում: Մենք փորձում ենք օգտագործել առկա այն բոլոր հնարավորությունները, որ մեր աշխարհագրությունը, ազգային մշակույթը, ավանդույթներն ու քրիստոնեական ժառանգությունը արդեն մեզ ընձեռել է: Մենք ներդրում ենք արել այս ներուժի վրա:

Եթե ուսումնասիրեք վերջին տասը տարվա զբոսաշրջության աճի դինամիկան, ապա կտեսնեք, որ մենք դանդաղ, բայց կայուն քայլերով առաջընթաց ենք գրանցել: Այսպես, 2012 թվականին 2011 թվականի նկատմամբ արձանագրվել է ներգնա զբոսաշրջային այցելությունների երկնիշ աճ, և այդ աճը կայուն զարգանում է:

-Պարոն Խաչատրյան, Դուք նշեցիք Հայաստանի զբոսաշրջային արդյունքների միջազգային մակարդակում հանրայնացման և դրանով իսկ տնտեսական զարգացման մասին: Որո՞նք են այն մեխանիզմները, որոնց միջոցով իրականացվում են այդ քայլերը:
-Գլխավոր մեխանիզմն այն է, ինչ ընկած է նաև Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործունեության հիմքում. պետական-մասնավոր համագործակցությունը՝ տնտեսական զարգացման նորօրյա պատմության թերևս ամենագրավիչ հայտնագործությունը, գրավիչ ինչպես գործունեության սպեկտորը արագ ծավալել կամեցող մասնավոր հատվածի, այնպես էլ բեկումնային տնտեսական զարգացման պահանջ ունեցող երիտասարդ պետությունների համար: Մտածողության այս նոր կերպափոխումն է ապահովել մեր ծրագրերի արդյունավետ իրականացումը:

Մյուս՝ գործառնական, մեխանիզմները պայմանավորված են զբոսաշրջության ոլորտի առանձնահատկությամբ: Ինչպես զբոսաշրջությունն է իր ձևի և բովանդակության մեջ բազմաբնույթ, այնպես էլ զբոսաշրջության խթանումը: Եվ եթե գիտեք ձեր նպատակները, այսինքն նախանշել եք այն առավելագույնն ու նվազագույնը, որոնց պետք է հասնեք, մեխանիզմների ընտրությունն արդեն իսկ դառնում է ավելի դյուրին՝ դրանց թիրախային ու արդյունավետ լինելու տեսանկյունից:

Ըստ այդմ՝ Հայաստանի զբոսաշրջության խթանմանն ուղղված քայլերը զուգորդվում են 2 հիմնական մակարդակներում իրականացվող ծրագրերով. երկրի ներսում ենթակառուցվածքների ստեղծում ու բարելավում, ծառայությունների ոլորտի կարգաբերում և որակի բարձրացում, որը փոխլրացնում է Հայաստանի դրական իմիջի կերտմանն ուղղված քայլերին:
Կուզենայի առանձնացնել առաջին մակարդակում իրականացվող համայնքային զարգացման ծրագրերը միջազգային կազմակերպությունների, նվիրատուների և ներդրողների հետ համագործակությամբ: «Տաթևի վերածնունդը» իր համայնքային զարգացման կարևորագույն բաղադրիչով հաջողված պիլոտային այն ծրագրերից է, որը ծառայելու է որպես օրինակ մյուս տարածաշրջանների համար:

Հարկ է նաև ընդգծել համայնքային ունակությունների զարգացմանն ուղղված մեր ծրագրերի պահանջարկի մասին: Ստեղծվելիք ենթակառուցվածքները, իրականացվող ծրագրերը, ինչքան էլ լավը լինեն, չեն հաջողվի, եթե հաշվի չի առնված տեղական համատեքստը: Ըստ այդմ՝ մեր գործունեության կարևորագույն սկզբունքը ներդրվելիք լավագույն պրակտիկաների գործարկման փորձը համայնքներին հասցնելն է, նրանց այդ ունակություններով օժտելն է, որպեսզի ապահովվի համամասնական զարգացում, այնպիսի բազմաշերտ զարգացում, որն արդիականացնում է մտածողությունը, բարելավում կենսակերպը, ինչն իր հերթին բերում է ծառայությունների ու զբոսաշրջային արդյունքների առևտրայնացման որակի բարձրացմանը՝ դրանով իսկ նպաստելով զբոսաշրջության խթանման ընդհանուր առաքելությանը:
Ներքևից վերև նշված այս սկզբունքը հաջողության միակ կենսունակ պայմանն է:

-Դուք նշեցիք երկրի ներսում ներուժի զարգացմանն ուղղված քայլերի մասին, իսկ ինչպե՞ս է կազմակերպվում երկրից դուրս Հայաստանի ներկայացումը և ինչպե՞ս է զբոսաշրջիկներին գրավում մեր երկիրը:
-Թեև գրավիչ զբոսաշրջային վայր ունենալը պահանջում է զբոսաշրջային զանազան ուղղությունների ապահովում, այդուամենայնիվ, մեր փորձը ցույց է տվել, որ շատ հաճախ արտասահմանցի զբոսաշրջիկների պահանջարկը հոգևոր Հայաստանն է. մեր ազգի քրիստոնեական մշակույթի հարուստ ժառանգությունը գրավիչ է զբոսաշրջիկների համար՝ անկախ կրոնական պատկանելությունից: Եվ գոհունակությամբ կարող ենք նշել, որ եկեղեցաշինության գործընթացը վերջին շրջանում նոր թափ է ստացել, ինչը նաև գալիս է ամրապնդելու արժեքային այն համակարգը, որով մենք՝ հայերս, ապրում ենք:

Ուստի մեծ պատասխանատվություն է՝ կարողանալ պատշաճ կերպով հասցեագրել այդ արժեքները միջազգային շուկաներում, հատկապես հաշվի առնելով վերը նշված այն փաստը, որ զբոսաշրջային արդյունքների իրացման հարթակները վաղուց դադարել են լինելու միայն զբոսաշրջությանը, դրանք նաև երկիրը ներկայացնելու և թշնամական քարոզչությանը հակազդելու, երկրի միջազգային հեղինակության համար մրցութի հարթակներ են:

Ահա այդ առաքելությամբ էլ իրականացվում են Հայաստանի, նաև Արցախի ճանաչելիության մակարդակի բարձրացմանն ու զբոսաշրջության խթանմանն ուղղված ծրագրերը միջազգային ցուցահանդեսներին պատշաճ մասնակցությամբ, ճանաչողական այցերի և ներգնա զբոսաշրջության համար թիրախային համարվող երկրներից առաջատար ԶԼՄ-ների լրագրողական այցերի կազմակերպմամբ, բարձր վարկանիշ ունեցող լրատվական հարթակներում հրապարակումների ապահովմամբ, գովազդային-տեղեկատվական արշավների կազմակերպմամբ, հայկական պատմամշակութային և քրիստոնեական ժառանգությունը ցուցադրող բազմալեզու գովազդային տեղեկատվական նյութերի միջազգային հանրությանը հասանելի լեզվով ներկայացմամբ ու տարածմամբ և այլն:

Արագ փոփոխվող տեղեկատվական այն աշխարհը, որում մենք ապրում ենք, նոր պատուհաններ է բացել մեզ համար, և ազգային համատեքստի՝ ժամանակին համընթաց քայլելը մեր երկրին կբերի ավելի մրցունակ դիրքերի: Զբոսաշրջության խթանումն այդ քայլերթի փորձադաշտերից մեկն է. դրա համար ամենայն պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեզ վստահված գործին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}