ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան. Հայաստանը հակված է հարևանների հետ համագործակցել, այլ ոչ թե հակամարտել
«Հայաստանի իշխանությունները միշտ էլ ջանքեր են գործադրում, որպեսզի հեռու մնան հակամարտություններից»,-այդ մասին իրանական «ԻՌԱՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ՀՀ-ում ԻԻՀ նախկին դեսպան Սեյյեդ Ալի Սաղայիանը:
Իրանի նախկին դեսպանը, անդրադառնալով Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը, մասնավորապես նշել է. «Չնայած արևելյան հարևանի կողմից սպառնալիքներին, Հայաստանի իշխանությունները միշտ էլ ջանքեր են գործադրում, որպեսզի հեռու մնան հակամարտություններից, և փորձում են խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով: Ընդհանուր առմամբ Հայաստանը վարում է հանգիստ (խաղաղ) արտաքին քաղաքականություն, որն ուղղված է հարևանների հետ համագործակցության ամրապնդմանը, այլ ոչ թե նրանց հետ հակամարտությանը»:
Դեսպան Սաղայանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը, Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը և հարևանների՝ մասնավորապես Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդելն է:
Իրանցի բարձրաստիճան դիվանագետը զրույցի ընթացքում անդրադարձել է նաև Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշմանը, խոսել ՀՀ-ՌԴ, ՀՀ-ԱՄՆ և ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով