Չինացի վիրաբույժները քիթ են «աճեցրել» հիվանդի ճակատին (Տեսանյութ)
Չինաստանի Ֆուչջու քաղաքի վիրաբույժներն արտասովոր պլաստիկ վիրահատություն են իրականացրել: «Վեստի.ռու»-ն, հղում անելով USA Today կայքին, հայտնում է, թե բժիշկները քիթ են աճեցրել 22-ամյա երիտասարդի ճակատին: Ճակատով շնչող երիտասարդի մասին ռեպորտաժներն արդեն բուռն արձագանքների են արժանացել համացանցում:
Հաղորդվում է, թե նախկինում երիտասարդն ավտովթարի է ենթարկվել, ինչի հետևանքով քթի լուրջ ջարդվածք է ստացել: Ժամանակին չդիմելով բժիշկներին, հիվանդի քթոսկրն ու նյարդային հյուսվածքները սկսել են նեխել, ինչը հնարավոր չի եղել վերականգնել ավանդական վիրահատությամբ: Բժիշկները խնդրի արտասովոր լուծում են առաջարկել՝ երիտասարդի քիթն աճեցնել ճակատին:
Վիրահատության ժամանակ օգտագործվել է հավելյալ մաշկ, որը վերցվել է հիվանդի ազդրերից: Բժիկները հույս են հայտնել, թե մոտ ապագայում քիթը մեկ այլ վիրահատությամբ հաջողությամբ կտեղափոխեն է իր հին տեղը: