«Forbes». Ուկրաինայի մի ոտքը Եվրոպայում է, մյուսը՝ տնտեսական անդունդի վրա
Ուկրաինայի մի ոտքը Եվրոպայում է, մյուսը՝ տնտեսական անդունդի վրա. գրում է «Forbes» պարբերականաը
«Խորհրադային միության փլուզունից 20 տարի հետո Ուկրաինային հաջողվեց խուսափել Կրեմլի ազդեցությունից: Հիմա Ուկրաինայի կառավարությունը որոշել է գնալ դեպի Արևմուտք: Սակայն Ռուսաստանը այդքան հեշտ թույլ չի տա նրան դա:
Ռուսաստանը, որը երկար ժամանակ Ուկրաինային պահում էր իր ուղեծիրում, կարծես բարկացել է և ճնշումներ է գործադրում իր հարևանի հանդեպ:
Ռուսաստանը վերջերս ավելացրել ներմուծվող ապրանքների որակի վերահսկողությունը և մաքսային համարկարգում խոչընդոտներ է առաջացնում՝ պատճառելով զգալի ֆինանսական վնաս ուկրաինական ձեռնարկություններին:
Ուկրաինայի արտաքին պարտքը կազմում է ՝ 134,4 մլրդ դոլար: Ինչպես կարող է Ուկրաինան գոյատևել, եթե Կրեմլը փակի իր դռները: ԵՄ-ն խոստանում է ժամանակի ընթացքում տնետեսական օգուտներ բերել:
Ուկրաինայի տնտեսությունը փխրուն է և սարսափելի վիճակում է գտնվում և այն կարող է փլուզվել, եթե Ռուսաստանը որոշի կապերը խզել այդ հարևանի և խոշոր բիզնես-գործընկերոջ հետ»,-գրում է «Forbes»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում