Քաղաքագետ. Հայկական քարոզչության շնորհիվ Ադրբեջանի բնիկ ժողովուրդները սկսեցին ազգային հարցեր բարձրացնել
«Վերջին տարիներին բացառապես հայկական քարոզչության շնորհիվ Ադրբեջանի բնիկ ժողովուրդները` թալիշները, ավարները, լեզգիները, ցախուրները, ուդիները և այլն, սկսեցին ազգային հարցեր բարձրացնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Թալիշական շարժման առաջնորդ Ալաքրամ Ալաքբարի Հումմաթզոդայի` Հայաստան կատարած այցին նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա փաստեց, որ մինչև այդ այցը Ադրբեջանի համար անընդունելի էր Հայաստանում բնիկ ժողովուրդների մասին տարբեր գիտաժողովների անցկացումը, լրատվական հոսքերի ապահովումը, Շուշիից թալիշերեն լեզվով ռադիոհաղորդումների հեռարձակումը, սակայն, ըստ քաղաքագետի, թալիշների առաջնորդի` Հայաստան կատարած այցի շուրջ աղմուկն ադրբեջանական ԶԼՄ-ներում վկայում է, որ Ադրբեջանում իսկապես կան ազգային հարցեր, որքան էլ փորձեն դա հերքել:
«Ադրբեջանում հիմա պետական ծառայության մեջ գտնվող թալիշներից հերթով հարցազրույց են վերցնում, որպեսզի քննադատեն թալիշների առաջնորդին: Սրանով նրանք առնվազն ապացուցում են, որ Ադրբեջանում լրջորեն առկա է թալիշական խնդիրը և գործոնը: Տարբեր հաշվարկներով մինչև 1 մլն 200 հազար կոմպակտ բնակվող թալիշներ կան Իրանի սահմանին: Ադրբեջանում բնիկ ժողովուրդների գործոնը բավական հետաքրքիր և հեռանկարային է Հայաստանի համար: Չեմ ասում, թե այնտեղ կարող է ապաստամբություն սկսվել մի օր, սակայն այն գիտակցումը, որ հայ-ադրբեջանական պատերազմը իրենց պատերազմը չէ, արդեն իսկ բավական լուրջ ձեռքբերում է և Ադրբեջանի համար անհանգստության լուրջ պատճառ»,- ասաց քաղաքագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան