«Ты кто такой? Давай, до свидания!» երգի հեղինակն Ադրբեջանում դատապարտվել է 5 տարվա ազատազրկման
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր հրապարակվել է «Թալիշի ձայն» թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովի դատավճիռը: Առաջադրված մեղադրանքներով լրագրողը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, որն անցկացնելու է խիստ ռեժիմի գաղութում: Այս մասին տեղեկացնում է «Լենտա.ռու»`-ն հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին:
Հիշեցնենք, որ Մամեդովը ձերբակալվել էր նախորդ տարվա հունիսի 21-ին` թմրանյութ պահելու մեղադրանքով: Հետաքննության ընթացքում Մամեդովի նկատմամբ առաջադրվել էր պետական դավաճանության և ազգամիջյան ատելություն քարոզելու մեղադրանքներ: Մեղադրող կողմի վարկածով, Մամեդովը 1992 թ-ին իրանական հատուկ ծառայությունների հետ ակտիվ համագործակցություն է ծավալել, իսկ 1993 թ-ին աջակցել է Թալիշ-Մուղանյան ինքնավար Հանրապետությամն հռչակմանը:
Հալիլ Մամեդովը հանդիսանում է «Ты кто такой? Давай, до свидания!» երգի հեղինակը, որի տեսահոլովակը մեծ տարածում է վայելում հետխորհրդային երկրների տարածքում: Համաձայն որոշ տեսակետների երգի բառերը քաղաքական ենթատեքստ են պարունակում, որն առաջացրել է ադրբեջանական իշխանությունների զայրույթը:
Մամեդովի ազատ արձակման պահանջով նախկինում բազմիցս հայտարարություններ էին տարածել մի շարք միջազգային կազմակերպությունններ, այդ թվում հեղինակավոր «Amnesty International» և «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտապան կազմակերպություննները:
Հավելենք, որ «Թալիշի ձայն» թերթի նախկին խմբագիր Նովրուզալի Մամեդովը նույնպես ազատազրկված է եղել: 2008 թ-ին նրան ձերբակալել են Ադրբեջանի հատուկ ծառայությունները: Նա նույնպես մեղադրվում էր պետական դավաճանության, թմրանյութերի ապօրինի օգտագործման մեջ: Նովրուզալի Մամեդովը մահացել է 2009 թ-ին կալանավայրում: Նովրուզալիի երկու որդիները նույնպես մահացել են. մեկը պատահարի զոհ է դարձել, իսկ մյուսին դաժանաբար ծեծել են:
Թալիշները Ադրբեջանի տեղաբնակ ամենամեծ ժողովուրդներից են: Նրանք հիմնականում տեղակայված են Ադրբեջանի Հարավային շրջաններում և Իրանի հյուսիսային մասում: Ադրբեջանում թալիշները հետապնդվում են և ենթարկվում էթնիկական խտրականությունների և մեծ ճնշումների:
Նշենք նաև, որ այսօր, հետաքրքիր զուգադիպությամբ, «Ադրբեջանի Լրագրողների պաշտպանության կոմիտեն» նախագահ Իլհամ Ալիևին երկրորդ տարին անընդմեջ շնորհել է «Լրագրողների բարեկամ» տիտղոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին