Իրանը և Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը սկսել են բանակցությունների նոր փուլ
Իրանի և Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև այսօր Վիենայում սկսվել է բանակցությունների 11-րդ փուլը:
«Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ բանակցությունները ընթանում են Իրանի միջուկային ծրագրի մասին միջազգային փորձագետներին տեղեկատվություն տրամադրելու կարգի վերաբերյալ:
«Մենք ողջունում ենք վերջին շրջանի զարգացումները և կարճ ժամանակամիջոցում միջուկային հարցերը լուծելու ցանկության մասին Իրանի կառավարության հայտարարությունը»,- նշել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Հերման Նակերտցը` ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ սա բանակցությունների առաջին փուլն է Իրանում նախագահական ընտրություններից հետո:
Միջազգային գործակալությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին, սակայն, ընդգծել է, որ դժվար թե կարելի է հասնել բոլոր հարցերի կարգավորմանը կարճ ժամանակամիջոցում, քանի որ դա նոր կազմով առաջին հանդիպումն է:
«Սա առաջին հանդիպումն է, հետևաբար ոչ ոք, կարծում եմ, չի ակնկալի, որ մեկ օրում կարող ենք լուծել բոլոր խնդիրները»,- ասել է Իրանի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Իրանի և արևմտյան տերությունների միջև լարված են հարաբերությունները իրանական միջուկային ծրագրերի հետ կապված: ԱՄՆ-ի և Իսրայելի գլխավորությամբ արևմտյան պետությունները մեղադրում են Իրանին միջուկային զենք ստեղծելու հավակնությունների մեջ և կիրառում ֆինանսա-տնտեսական պատժամիջոցներ, այնինչ Իրանը պնդում է, որ միջուկային ծրագրերն ունեն բացառապես խաղաղ բնույթ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա