Իրանի նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ տեղի է ունեցել Իրանի և «5+1 խմբի» հանդիպումը
«Նյու Յորքում կայացել է Իրանի ԱԳ նախարարի ու ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը տեղեկացրել է, որ «5+1 խմբի» հետ կայացած հանդիպումից հետո կարճ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Զարիֆը շեշտել է Իրանի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցների վերացման անհրաժեշտությունը:
Իրանական «ասրիրան.քոմ» կայքն էլ հաղորդում է, որ ժամեր առաջ ՄԱԿ-ի կենտրոնակայանում արտգործնախարարների մակարդակով կայացել է Իրանի և «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) հանդիպումը:
Հանդիպման ավարտին ԵՄ արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպումը կարևոր էր: Էշթոնի խոսքով՝ կողմերը համաձայնության են եկել հաջորդ հանդիպումն անցկացնել հոկտեմբերի 15-16-ը՝ Ժնևում:
Նկատենք, որ Իրանի նախագահական ընտրություններից հետո սա Իրանի և «5+1 խմբի» առաջին հանդիպումն էր: Հասան Ռոհանիի՝ ԻԻՀ նախագահ ընտրվելուց հետո միջուկային խնդրի շուրջ Արևմուտքի հետ բանակցություններ անցկացնելու լիազորությունները Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդից փոխանցվեցին արտգործնախարարությանը:
Նախորդող հրապարակումներ՝
Հարաբերությունների կարգավորումը բխում է թե՛ Իրանի, թե՛ Միացյալ Նահանգների շահերից. Իրանագետ
Իրանի նախագահ. Իսրայելը պետք է անմիջապես միանա Միջուկային զենքի չտարածման պայմանագրին
Հասան Ռոհանի. Իրանը ցանկանում է 3-6 ամսում միջուկային խնդրի հարցում Արևմուտքի հետ գալ համաձայնության
Իրանը հակված չէ ուժեղացնել Թեհրան-Վաշինգտոն հարաբերություններում առկա լարվածությունը. ՄԱԿ-ում Ռոհանիի ելույթից (Տեսանյութ)
Բարաք Օբամա. ԱՄՆ-ն հարգում է միջուկային էներգիան խաղաղ նպատակով օգտագործելու Իրանի իրավունքը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում