Գ.Կոստանյանը մեծ հարգանք ունի արդեն նախկին գլխավոր դատախազի նկատմամբ
«Ես չգիտեմ, թե ով է լինելու զինդատախազ, այդ հարցը կքննարկվի: Դեռ դրա ժամանակը չէ»,- Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը` ԱԺ խմբակցություններում հանդիպումների ավարտին:
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք նա պատրաստվում է նույն կերպ հեռանալ, ինչպես Աղվան Հովսեփյանը, Գ.Կոստանյանը միայն նշեց.
«Ես չեմ պատրաստվում ոչինչ համբուրել»:
Հիշեցնենք, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այդ պաշտոնում վերջին օրվա ավարտին համբուրեց դատախազության դուռը, խոնարհվեց դրա դիմաց ու քայլելով հեռացավ:
Անդրադառնալով իր և Աղվան Հովսեփյանի հարաբերություններին` Գ.Կոստանյանը վստահեցրեց, որ մեծ հարգանք ունի արդեն նախկին գլխավոր դատախազի նկատմամբ , ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով:
«Լարված հարաբերություններ երբեք չեն եղել, եղել են կառուցողական, աշխատանքային հարաբերություններ»,- հավելեց նա:
Նախորդիվ`
ՀՅԴ-ն էլ հանդիպեց Գ.Կոստանյանի հետ. «Նա ունի շատ հետաքրքիր մոտեցումներ և դա դրական է»