Կոստանյանը այսօր կհանդիպի ԱԺ խմբակցությունների հետ
Այսօր առավոտյան խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը կհանդիպի ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ, կներկայացնի այսպես կոչված, նախընտրական ծրագիրը: ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանին ներկայացրել էր երեկ, սեպտեմբերի 26-ին:
Սպասվում է, որ սեպտեմբերի 30-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյա նիստի մեկնարկին կքննարկվի Կոստանյանի թեկնածության հարցը, այնուհետև փակ գաղտնի քվեարկությամբ տեղի կունենա ընտրություն:
Սահմանադրության 103-րդ հոդվածը սահմանում է գլխավոր դատախազի նշանակման հարցը.
Հոդված 103. Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:
Գլխավոր դատախազին Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով