«Բիզիմ յոլ». ընտրացուցակներից ո՞ւր են կորել ադրբեջանի երիտասարդության 400 հազար ներկայացուցիչներ
Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է այն ընտրողների քանակը, ովքեր իրավունք կունենան քվեարկել հոկտեմբերի 9-ին երկրում կայանալիք նախագահական ընտրություններում: Այսպիսով, ԿԸՀ-ի տվյալների համաձայն`առաջին անգամ ընտրություններում կքվեարկի 70 հազար երիտասարդ:
Ըստ «Bizimyolinfo.com» կայքի` Ադրբեջանում վերջին նախագահական ընտրություններն անցկացվել են 2008թ, իսկ խորհրդարանականը` 2010թ: Ընտրություններում առաջին անգամ ընտրելու հնարավորություն են ստացել 1990թ. վերջին ամսիներից մինչև 1992թ. ծնված անձիք: Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 1990թ. ծնվել է 182 989 մարդ, 1991թ.` 190 353 մարդ, 1992թ.` 181 364 մարդ, 1993թ.` 174 618 մարդ, 1994թ.` 159 761 մարդ, 1995թ.` 143 315 մարդ:
Եթե հավատանք այդ թվերին, ապա սպասվող նախագահական ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող երիտասարդների թիվը կազմում է 680 հազար: Իսկ առաջին անգամ քվեարկող երիտասարդների թիվը 480 հազար է:
«Հարց է առաջանում, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ ԿԸՀ տվյալների համաձայն 480 հազար երիտասարդներից քվեարկելու իրավունք ունեն միայն 70 հազարը: Ստացվում է, որ այդ տարիների ընթացքում մանկական մահացությունն աննախադեպ մասշտաբնե՞ր է ունեցել: Դա ժողովրդագրական իրավիճակի արտահայտման վառ օրինակ է, որը ցույց է տալիս, թե իրականում որքան մարդ է լքել երկիրը և որքան երեխա է մահացել: Կամ էլ ԿԸՀ-ն ցուցակների հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Ամեն դեպքում 400 հազար մարդ անհետացել է Ադրբեջանից», - նշում է կայքը և հարցադրում կատարում այն մասին, թե ո՞ւր են անհետացել երիտասարդության այդքան ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով