Ադրբեջանում ամերիկյան պատվիրակությանը քաղցած են թողել
«Վասիֆ Թալիբովն ամերիկացի դիվանագետին սովամահ է արել և խայտառակել հանրահայտ կովկասյան հյուրասիրությունը», -գրված է ադրբեջանական «Մինվալ» պորտալում հրապարակված հոդվածում:
«Musavat.com» կայքին հղում կատարելով` պորտալը հայտնում է, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատանը ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբան Դերեկ Հոգանը սարսափելի միջադեպի է բախվել Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի ժամանակ: Նշենք, որ Վասիֆ Թալիբովը այդ ինքնավար հանրապետության ղեկավարն է:
Նախընտրական մթնոլորտը պարզելու նպատակով Դերեկ Հոգանի գլխավորած պատվիրակությունը մի քանի օր առաջ այցելել է Նախիջևան: Նա հանդիպել է տեղական որոշ կազմակերպությունների ներկայացուցիչների, այդ թվում`«Մուսավաթ» և Ադրբեջանի ազգային ճակատ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին: Թեև այցի շրջանակներում ծրագրված էր հանդիպում նաև իշխող «Ենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») կուսակցության անդամների հետ, վերջինները հրաժարվել էին հանդիպումից:
Տեղի ակտիվիստներին հանդիպելուց հետո Դերեկ Հոգանը և իրեն ուղեկիցները ցանկացել են ճաշել և այցելել են «Սոյուդլու» ռեստորան, որտեղ ճաշը նախապես համաձայնեցված էր ադմինիստրացիայի հետ և պատվիրված էր դեռ առավոտվանից: ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները ցնցվել են, երբ իրենց մերժել են և հայտնել, որ ուտելիք չունեն: Ընդ որում` ռեստորան մյուս հաճախորդները, սնվել և խմել են այնտեղ:
Ամերիկյան պատվիրակությանը ուղեկցող ակտիվիստները, ամոթից խուսափելու նպատակով թեյ են պատվիրել: Սակայն ի պատասխան հնչել է հանճարեղ արտահայտություն. «Մենք գազ չունենք, ջուր էլ չունենք, և նունիսկ, եթե այդ բոլորն ունենայինք, չէր գտնվի մի մատուցող, ով կկարողանար սպասարկել ձեզ »:
«Դեսպանատան ներկայացուցիչները և իրենց ուղեկիցները Նախիջևանից մեկնեցին հենց այդպես` առանց ճաշելու», - նշված է հոդվածում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա