Ն. Զոհրաբյան. Երկուշաբթի կորոշենք, թե ինչպես ենք քվեարկելու
«Տարբեր հարցեր են հնչել, բայց ես կարող եմ ասել այն, ինչ ինձ էր հետաքրքրում` արդարության ճգնաժամ իրավական համակարգի հանդեպ, արդարության դեֆիցիտ իրավապահ համակարգի և հատկապես դատախազական համակարգի հանդեպ: Նաև ինչպես է վերաբերում քաղաքական պատվերներին, մասնավորապես Վարդան Օսկանյանի դեպքին, և այլն»,- ԲՀԿ խմբակցությունում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ այն հարցը, թե ինչպես է բարձրաձայնված նկատառումներին վերաբերում թեկնածուն ճիշտ կլինի հարցնել հենց նրանից` Գ.Կոստանյանից:
«Մենք պատասխանները լսեցինք, երկուշաբթի կլինի քննարկում, որից հետո էլ կորոշենք, թե ինչպես ենք քվեարկելու»,- նշեց Ն.Զոհրաբյանն, իսկ ճշտող հարցին` խմբակցությունը միասնական կքվեարկի, թե ամենքն իր որոշմամբ, արձագանքեց. «Ես կարծում եմ կլինի մեկ որոշում»:
Նախորդիվ`
Ի՞նչ սպասելիքներ ունի ՀԱԿ-ը Գ.Կոստանյանից
Լ.Զուրաբյան. Պարզ է, որ Գևորգ Կոստանյանը լինելու է գլխավոր դատախազ
ՕԵԿ-ը դրական է գնահատում Գ.Կոստանյանի մոտեցումները
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով