Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սարյանների ընտանիքին՝ անվանի երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակների երաժշտության հանձնախմբի երկարամյա նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը սիրված մտավորականի մահվան կապակցությամբ խորին ցավակցություն է հայտնել նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին: Այս մասին հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Նախորդող հրապարակում`
«...անփոխարինելի մարդ է». Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Արաքսի Սարյանը
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով