ՄՕԿ-ի հանձնաժողովը հիացած է Սոչիի օլիմպիական կառույցներով
Սոչին շարունակում է ակտիվ նախապատրաստությունը 133 օր հետո մեկնարկելիք հերթական ձմեռային օլիմպիական խաղերին: Իսկ օլիմպիական մարզակառույցները գրեթե լիովին պատրաստ են: Այս մասին հիացմունքով խոսեց Ժան Կլոդ Քիլլիի գլխավորած միջազգային օլիմպիական կոմիտեի համակարգող հանձնաժողովը: 13 հոգուց կազմված խումբը եռօրյա այցով վերջին` 10-րդ անգամ եղավ Խաղերի մայրաքաղաքում և խիստ տպավորվեց: Քիլլին ասել է, որ օլիմպիական ոգին արդեն թևածում է Սոչիում, և մարզիկներն ու մարզասերներն անմոռանալի տպավորություններ կստանան բոլոր մրցաձևերի պայքարից: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Գրեթե բոլոր ասպարեզներում արդեն կայացել են փորձամրցումներ, և մասնակիցներն ու մասնագետները միանշանակ բարձր են գնահատել կառույցների որակը:
Հինավուրց Աթենքում առաջիկա կիրակի` սեպտեմբերի 29-ին կկայանա օլիմպիական ջահը վառելու պաշտոնական արարողությունը: Առաջին ջահակիրը Ռուսաստանի հոկեյի հավաքականի խաղացող Ալեքսանդր Օվեչկինն է լինելու: Փոխանցավազքը Հունաստանի ճանապարհներով կանցնի յոթ օր, որից հետո հոկտեմբերի 6-ին կհասնի Մոսկվա: Այնուհետև 14 հազար ջահակիրների շնորհիվ կրակը 123 օրում կհաղթահարի 65 հազար կիլոմետր, և փոխանցավազքին ականատես կդառնա Ռուսաստանի բնակչության 90 տոկոսը:
Խաղերի կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չեռնիշենկոն ասել է, որ նախապատրաստության ճանապարհին կազմակերպիչները բազում փորձությունների միջով են անցել և շարունակում են կատարել ՄՕԿ-ին տված իրենց խոստումները: Կազկոմիտեի նախագահը նաև երախտիքի խոսք է ուղղել ՄՕԿ-ին` օգտակար խորհուրդների և աջակցության համար:
Օլիմպիական անթերի կառույցները հրաշալի ժառանգություն են Ռուսաստանի ապագա սերունդների համար:
Հիշեցնենք, որ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի 2014 թ. փետրվերի 7-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում