«ԱրմենՏել» ընկերությունը տրամադրում է Wi-Fi մոդեմ անվճար օգտագործման համար
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է նոր բաժանորդներին Wi-Fi ADSL մոդեմի անվճար տրամադրման մասին` 13 ամիս ժամկետով: Wi-Fi ADSL մոդեմը տրամադրվում է Hi-Line ծառայության անսահմանափակ «Stream» (6 Մբիթ/վրկ, 8 Մբիթ/վրկ, 10 Մբիթ/վրկ արագությունների) և «Like+» 3 Մբիթ/վրկ սակագնային փաթեթներին միանալիս:
«Hi-Line ինտերնետն այսօր ամենապահանջվածն է Հայաստանում, և այս ծառայությունից օգտվում է ավելի քան 150.000 ընտանիք: «ԱրմենՏել» ընկերության սակագնային քաղաքականության հիմնական նպատակն է դարձնել մեր կողմից մատուցվող ծառայություններն առավել պարզ, մատչելի և հարմարավետ: Օգտվելով մեր նոր առաջարկից և միանալով Hi-Line ինտերնետին` մեր բաժանորդները կարող են միաժամանակ մի քանի սարքերի միջոցով ինտերնետը հասանելի դարձնել ընտանիքի բոլոր անդամների և հյուրերի համար»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Եթե բաժանորդը մոդեմից անվճար օգտվելու համար կնքում է պայմանագիր, ապա պայմանագրի ողջ գործունեության ընթացում, «Stream» սակագնային փաթեթի շրջանակում, նա կարող է անցում կատարել միայն դեպի ավելի բարձր արագության:
Ծառայության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.beeline.am կայք:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան