Զբոսաշրջության համաշխարհային օրն է. «Մենք պետք է զբոսաշրջիկներին արդեն ներկայացնենք մեր արհեստները»
«Հայաստանում զբոսաշրջության ոլորտը զարգանում է, սակայն մեր գովազդը շատ թույլ է. շատ ժողովուրդներ մեր մասին նույնիսկ չգիտեն»,- ասուլիսում նման դիտարկում արեց Հայ զբոսավարների գիլդիայի նախագահ Լիա Բախշինյանը:
Ըստ նրա, Հայաստանը շատ բան ունի ներկայացնելու զբոսաշրջիկներին, բոլորի համար հետաքրքիր է Հայաստանի պատմությունը, մշակույթը: «Մենք պետք է արդեն զբոսաշրջիկներին ներկայացնենք մեր արհեստները, այսինքն ինչպես են թխում լավաշը, ինչպես են գորգ գործում»,- նշեց Լ.Բախշինյանը:
Ասուլիսին ներկա տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանի դիտարկմամբ, այսօր նպաստավոր պայմաններ են ստեղծվել Հայաստանում զբոսաշրջությունը էլ ավելի զարգացնելու համար. «Շատ երկրների նկատմամբ պակասել է հետաքրքրությունը: Պետք է խելամիտ գտնվենք և համագործակցենք դոնոր երկրների հետ, ովքեր տուրիստներ են մատակատարում երկրներին: Այսօր մենք շահեկան վիճակում ենք, ու կարող ենք գրավել զբոսաշրջիկներին, քանի որ ունենք շատ բաներ, որ այլ երկրներում չկան: Պետք է Հայաստանքը ճիշտ ներկայացնենք»:
Ըստ նրա, Հայաստանում պետք է զարգացնել էքստրեմալ, բուժական հանգիստը, ներքին տուրիզմը: Ռ. Մինասյանը նշեց, որ Հայաստանում գնային քաղաքականությունը թանկ չէ, ի տարբերություն շատ երկրների, այստեղ սպասարկումը շատ բարձր է: Ոլորտի խնդիրներից Ռ. Մինասյանն առանձնացրեց նաև կադրերի պակասը:
Լ. Բախչինյանն ասաց, որ Հայատանին ավելի շատ անհրաժեշտ են լավ կատեգորիայի երեք, չորս աստղանի հյուրանոցներ. «Այստեղ տուրիստները շատ բան ունեն տեսնելու: Նրանք իրենց ավելի լավ կզգան, եթե քիչ վճարեն ու շատ բան տեսնեն»:
Ըստ նրա, այս տարի գները բարձրացել էին, ինչի հետևանքով մի քիչ նվազել է զբոսաշրջիկների հոսքը Հայաստան: Նրա դիտարկմամբ, դա կապված է այն հանգամանքի հետ, որ Հայաստանը չունի իր ազգային փոխադրողը: «Եթե ունենք ազգային փոխադրող, գները մի քիչ կնվազեն»,- կարծիք հայտնեց Լ. Բախչինանը:
Սեպտեմբերի 27-ին նշվում է Զբոսաշրջության համաշխարհային օրը (World Tourism Day), որը 1979թ. սահմանել է Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության գլխավոր ասամբլեան: Տոնը նշվում է 1980 թվականից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները