Քերոլայն Քոքսը` Հակոբ Ինջիղուլյանի մասին. Հայ զինվորի` Ադրբեջանում գտնվելը շատ, շատ լուրջ է
Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Քոքսը Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիխուլյանի խնդրին մանրամասն տեղյակ չէ, բայց կարծում է, որ Հակոբի` Ադրբեջանում գտնվելը շատ լուրջ է: «Ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը Ադրբեջանից արդարություն ու ազատություն կպահանջի»,- այսօր Երևանում հայտարարեց բարոնուհին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:
Հավելենք, որ Ադրբեջանը նախապես հաստատել էր հայ զինծառայողի՝ մոլորվածության պատճառով Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում հայտնվելու վարկածը, սակայն ավելի ուշ, ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին տարածել` ինքնակամ շփման գիծը հատելու վարկածը: Ավելի ուշ, համացանցում շրջանառության մեջ դրվեց հայ զինծառայողի հետ երկու «հարցազրույց», ինչը Ժնևյան կոնվենցիայի 13-րդ հոդվածի մի շարք կետերի խախտում է:
Նախորդիվ`
Դ. Ջամալյան. Հայ ռազմագերու՝ 3-րդ երկիր տեղափոխվելու օբյեկտիվ որևէ դրդապատճառ պարզապես չկա
Հայ ռազմագերու հարցը շուտով պարզ կդառնա
Ա. Աստաբացյան. Երրորդ երկիր տեղափոխվելու հարցում ԿԽՄԿ-ի մասնակցությունը շատ սահմանափակ է
Սեյրան Օհանյանը վստահեցնում է, որ Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ իրավական հետապնդում չի լինի
ՊՆ-ն դատապարտում է Հ. Ինջիղուլյանի հարցով միջազգային կազմակերպությունների անտարբերությունը
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով