Վենսենտ. Ադրբեջանում նախագահական ընտրությունների նախաշեմին մարդու հիմնարար իրավունքները հարձակման թիրախ են դարձել
«The Foreign Policy Centre»-ը տպագրել է ամերիկացի նախկին դիվանագետ, մարդու իրավունքների ոլորտում ակտիվիստ Ռեբեկա Վենսենտի՝ «Ադրբեջանում նախագահական ընտրությունների նախաշեմին մարդու հիմնարար իրավունքները հարձակման թիրախ են դարձել» խորագրով հոդվածը: Ստորև ներկայացնում ենք հոդվածը` որոշ կրճատումենրով.
«Ադրբեջանում ազատ արտահայտվելու, հավաքի հիմնարար իրավունքները տարիներ շարունակ ոտնահարվում են: Սակայն հոկտեմբերի 9-ին կայանլիք նախագահական ընտրությունների նախաշեմին, Ադրբեջանի իշխանութունները զբաղված են քաղաքացիների արատավոր հետապնդմամբ. ակնհայտ քարոզչություն՝ քննադատներին և այլախոհներին լռեցնելու հարցում:
Ազատ արտահայտվելու, հավաքի և միության իրավունքները ժողովրդավարական համայնքի կարևոր բաղադրիչներն են: Այս իրավունքների պաշտպանությունը կարևոր են ընտրությունների ընթացքում:
Հաշվի առնելով Ադրբեջանում այդ իրավունքների հարցում շարունակական սահմանափակումները, շատ քիչ հույս կա, որ առաջիկա նախագահական ընտրությունները համապատասխանելու են ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին: Արդար և ազատ մրցակցություն գրեթե անհնար է:
Նախագահական ընտրությունների նախաշեմին մարդու հիմնարար իրավունքների հարցում մտահոգությունների տեղիք են տալիս՝ քաղբանտրկյալների հարցը: Human Rights Club-ը նշել է, որ Ադրբեջանում 100 քաղբանտարկյալ կա: Նրանց թվում են լրագրողներ, բլոգերներ, իրավապաշտպաններ, քաղաքական ակտվիստներ և այլն:
Ազատ արտահայտվելու հարցում սահմանափակումներ. լրագրողների հանդեպ ոտնահարումները լուրջ խնդիր է դարձել: Քննադատ լրագրողները շատաժի և այլ տեսակի ճնշումների առաջ են կանգնում:
Հավաքների ազատության հարցում սահմանափակումներ. իշխանությունները խիստ վերաբերմունք են ցուցաբերում չարտոնված բողոքի ցույցերին՝ ցուցարարների նկատմամբ կիրառվում են բռնություններ, իսկ կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալում են»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա