Բրիտանական Պահպանողական կուսակցության փոխնախագահը ձերբակալվել է բռնաբարության մեղադրանքով
Բրիտանական Պահպանողական կուսակցության փոխնախագահը ձերբակալվել է բռնաբարության մեղադրանքով: Այս մասին հաղորդում է «Լենտա.ռու»-ն` հղում անելով «Ֆրանս պրեսս» լրատվական գործակալությանը:
Ըստ աղբյուրի, ենթադրյալ զոհը պնդում է, որ Ալան Լյուիսն իրեն բռնաբարել է Մանչեսթերի շրջակայքում 1960-ական թթ. վերջին, երբ ինքը դեռահաս է եղել:
Լյուիսին, որ արդեն 75 տարեկան է, ազատ են արձակել գրավի դիմաց: Տուժածին ոստիկանությունում անհրաժեշտ աջակցություն և օգնություն են ցուցաբերում:
Լյուիսի կուսակցությունը, որի առաջնորդը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն է, հրաժարվել է մեկնաբանել բռնաբարության մեղադրանքը:
Լյուիսի ձերբակալության մասին հայտնի է դարձել պահպանողականների ամենամյա համաժողովի նախաշեմին, որը կայանալու է Մանչեսթերում սեպտեմբերի 29-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա