«Այսօր Երևանում կարելի է իդեալական ուղևորափոխադրում կազմակերպել 100 դրամով». Արամ Գրիգորյան
«Հասարակական պաշտպանների միությունը» որոշակի մեթոդիկայով կատարել է Երևանում ուղևորափոխադրումների սակագնի հետ կապված հաշվարկ` հիմք ընդունելով քաղաքապետարանի հայտարարած թվերը, թե ինչի համար է ինչքան գումար անհրաժեշտ: Հաշվարկի արդյունքում ավտոբուսների համար 97 դրամ, միկրոավտոբուսների համար 85 դրան է ստացվել: Այս մասին ասուլիսում ասաց միության նախագահ Արամ Գրիգորյանը: «Հիմա մենք հստակորեն ասում ենք, որ տրանսպորտի սակագինը կարող են և չբարձրացնել»,- ընդգծեց նա` հավելելով, որ այսօր Երևանում կարելի է իդեալական ուղևորափոխադրում կազմակերպել 100 դրամով:
Ասուլիսին ներկա քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի դիտարկմամբ, քաղաքային իշխանությունները ցանկանում են բարձրացնել տրանսպորտի սակագինը, քանի որ ընտրությունների ժամանակ շատ ծախսեր է արել` բաժանել են ընտրակաշառք, երթուղայիները ծառայեցրել են մարդկանց ընտրատեղամասեր տանել-բերելով. «Եկել է ժամանակը, որ փոխհատուցում տեղի ունենա»:
Ըստ նրա, իշխանությունները չեն կարող հասնել իրենց նպատակին, եթե հասարակությունը ընդվզի: «Հասարակության ակտիվությունից է կախված` տեղի կունենա գործընթացի կանխում, թե ոչ»,- ասաց Ա. Կիվիրյանը ու որպես պայքարի միջոց առանձնացրեց երկու տարբերակ` պայքար փողոցում և այլընտրանքային հանձնաժողովի ստեղծում: Ինչ վերաբերում է քաղաքապետի որոշմամբ ստեղծված ուղևորափոխադրումների սակագնի ձևավորման համար ստեղծված հանձնաժողովին, ըստ նրա, իմիտացիա է. «Փորձ է արվում խմբի կողմից լեգիտիմության շղարշ ստեղծել»:
Քաղաքացի Անի Կաղինյանը նշեց, որ ստեղծում են հանրային հանձնաժողով, որի մեջ ընդգրկվելու են անկախ փորձագետներ, մասնագետներ, որոնք կտան իրենց մասնագիտական կարծիք: Ըստ նրա, հանձնաժողովի նիստերին հրավիրելու են ոչ միայն պաշտոնյաների, նաև դեսպանների: «Հանրային լսումների ընթացքում կայացրած որոշումը ներկայացնելու ենք նախագահին, քաղաքապետարան, կառավարություն»,- ասաց Ա. Կաղինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին