Անորակ շինարարության պատճառով, Հյուսիսային պողոտան հիմնովին մաշվել ու անբարեկարգ է դարձել
«Հյուսիսային պողոտան, որի շինարարության համար ծախսվեց շուրջ 315 միլիոն ԱՄՆ դոլար, իր գոյության 5 տարիների ընթացքում արդեն հասցրել է հիմնովին մաշվել ու բավականին անբարեկարգ, շինհրապարակ հիշեցնող տարածքի է վերածվել»:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ըստ մասնագետների պատճառը անորակ շինարարությունն է: Պողոտայի սալիկները քայքայվել, ավազե հատիկների են վերածվել: Եղածն էլ չի պահպանվում: Լապտերները ջարդված են: Ստորգետնյա հատվածը աղբանոց է հիշեցնում: Այնինչ, ժամանակին ոմանք Հյուսիսային պողոտան մայրաքաղաքի այցեքարտը դարձնելու նպատակներ ունեին: