Համաներման փաստաթուղթը պատրաստ չէ. դրա վրա դեռ աշխատում են
«ՀՀ անկախության տոնի առթիվ սպասվելիք համաներման մասին լուրերը մինչ օրս դեռ պաշտոնապես չեն հաստատվել: Բայց և չեն հերքվել: Դեռևս օգոստոսի 29-ին «Ժողովուրդ»-ը հրապարակեց տեղեկություն, որ Սերժ Սարգսյանը մտադիր է ընդգրկուն համաներում հայտարարել: Ու սպասվում էր, որ համաներում հայտարարելու առաջարկությամբ Ս. Սարգսյանը կդիմեր ԱԺ-ին հաջորդ շաբաթ սկսվելիք քառօրյայի ընթացքում: Սակայն ԱԺ-ում «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ համաներման առաջարկություն դեռ չեն ստացել»:
ՀՀ նախագահի նստավայրի թերթի աղբյուրներից էլ թերթը տեղեկացել է, որ փաստաթուղթը պատրաստ չէ, նստավայրում աշխատում են դրա վրա: