Միյատովիչն անհանգստացած է Ադրբեջանում նախագահական ընտրությունների նախաշեմին անկախ ԶԼՄ-ների շուրջ բացասական զարգացումների հարցում
ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ դադարեցնել լրագրողների ձերբակալությունները: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը:
«2012թ Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում ես այցելել եմ Մամեդովին և այլ ձերբակալված լրագրողների և նրանց հարցերը բարձրացրել իշխանությունների մոտ: Ես ցավում եմ տեսնելով, որ Ադրբեջանում ԶԼՄ-ների հանդեպ թշնամական պայմանները ոչ թե նվազում, այլ ավելանում են. հերթական լրագրողը երկարատև բանտարկության է դատապարտվել: Ես կոչ եմ անում իշխանություններին հանել բոլոր քրեական մեղադրանքները Մամեդովի և այլ բանտարկված լրագրողների դեմ և նրանց ազատ արձակել»,-նշել է Միյատովիչը:
Վերջինս իր մտահոգություն է արտահայտել նաև վերջերս ձերբակալված լրագրողներ Փարվիզ Հաշիմլիի և Սարդար Ալիբեյլիի ձերբակալությունների վերաբերյալ:
«Ես խորապես անհանգստացած եմ անկախ ԶԼՄ-ների շուրջ բացասական զարգացումների հարցում՝ հատկապես նախագահական ընտրությունների նախաշեմին»,-նշել է ԵԱՀԿ-ի՝ ԶԼՄ-ների ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչը:
Դատարանի որոշմամբ «Թոլիշի Սադո» (Թալիշի ձայն) թերթի և կայքի գլխավոր խմբագիրը դատապարտվել է 5 տարի ազատազրկման: Amnesty İnternational-ը նրան ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ»: Հիլալ Մամեդովն այս տարվա մայիսի վերջին հայտարարել էր, որ իրեն կալանավորել են Ты кто такой? Давай до свиданья! երգի համար: Բացի այդ, նա հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները թմրանյութ են գցել իր գրպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա