Օբամա-Ռոհանի հեռախոսազրույցի առնչությամբ Իրանի ԱԳ նախարարը հրավիրվել է Մեջլիսի ազգային անվտանգության հանձնաժողով
«Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրավիրվել է Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողով»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ երեքշաբթի օրը կայանալիք ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նիստի ընթացքում նախատեսվում է, որ ԱԳ նախարարը պատգամավորներին կներկայացնի ՄԱԿ-ի ԱԳ նստաշրջանի ընթացքում կայացած հանդիպումների, արձանագրած հաջողությունների, ինչպես նաև Օբամայի և Ռոհանիի միջև կայացած հեռախոսազրույցին առնչվող մանրամասներ:
Հիշեցնենք, որ այս գիշեր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ, որը 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո նախագահների մակարդակով առաջին շփումն էր:
Նախորդող հրապարակում՝
Իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ Իրանի և ԱՄՆ-ի նախագահները միմյանց հետ զրուցել են
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա