Սյունիքում այսօր լռության օր է
Թիվ 38 ընտրատարածքն ընդգրկող Սյունիքի մարզում այսօր լռության օր է: Պատգամավորի թեկնածուներին օրենքով արգելվում է քարոզչություն անել:
Վաղը առավոտյան` ժամը 8-ին կմեկնարկի քվեարկությունը, այն կավարտվի ժամը 20:00-ին:
Հիշեցնենք, որ մեծամասնական կարգով պատգամավոր դառնալու համար այստեղ պայքարում է երկու թեկնածու` «Ժառանգության» կողմից առաջադրված Սամվել Հայրապետյանը և ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արմեն Կարապետյանը:
Այստեղ ԱԺ մեծամասնական կարգով լրացուցիչ ընտրություններ նշանակվեցին այն բանից հետո, երբ թիվ 38 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Վահե Հակոբյանը Սուրիկ Խաչատրչյանի պաշտոնանկությունից հետո նշանակվեց Սյունիքի մարզպետ:
Նախորդող հրապարակումներ`
Թիվ 38. «Ժառանգության» թեկնածուն խախտումների մասին ենթադրություններ անել չի ցանկանում
Հայրապետյանի թիմը վստահ է. Իրենց թեկնածուն է պատգամավոր դառնալու
Թիվ 38-ում առաջադրված Հանրապետական թեկնածուն գտել է սյունեցիների վստահությունը շահելու ձևերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին