Ժամկետանց թունանյութ վաճառած ընկերության տնօրենը տուգանվել է. Գյուղացիները կարող են դիմել դատարան
Ժամկետանց թունանյութերի վերաբերյալ գյուղացիների մտահոգությանը Panorama.am-ն անդրադարձել էր օրեր առաջ: Պարզվում է, որ գյուղացիների կասկածներն իրականությունից կտրված չեն:
ԳՆ Սննդի անվտանգության ծառայության պետ Ա. Բախչագուլյանը «Հրաշք այգի» ՍՊԸ տնօրեն Արթուր Իվանյանի նկատմամբ վարչական տուգանք նշանակելու որոշում է կայացրել: Ըստ որոշման, ժամկետանց թունանյութեր ձեռքբերելու և իրացնելու համար ընկերության տնօրենը տուգանվել է 150 հազար դրամով:
Ուշագրավ է, որ ծառայությանը ոչ մի կերպ չի հաջողվում հուլիսի 24-ին կայացրած որոշման մասին տեղյակ պահել օրինախախտ ընկերության տնօրենին, արդյունքում ծառայությունում որոշել են այն տեղադրել պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ Արարատի մարզում Տափերական գյուղի բնակիչներից խմբագրությունը դժգոհություն էր ստացել, որ չնայած դաշտերը 5-6 անգամ ստիպված են եղել սրսկել, սակայն դրանք չորանում են:
Հետևաբար, թունանյութը գնած գյուղացիները կարող են դիմել դատարան` պահանջելով ոչ միայն թույնի համար վճարած գումարը, այլև վճարել կրած վնասի համար:
Նախորդող հրապարակումներ`
Գյուղացիներն ահազանգում են. Դաշտերը չորանում են
Հրանուշ Խառատյան. Թղթի վրա ունենք զգալի թվով բիզնես վարկեր, բայց իրականում դա տնտեսության մեջ ներդրում չեն
Հրանուշ Խառատյանը` հողերի խոշորացման մասին. Գերաղքատացած մեր գյուղացին, ամեն ինչից բացի, չի կարող սոցիալապես անապահով ճանաչվել