ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան. Փորձում ենք գտնել այն ճիշտ ձևաչափը, որով կարող ենք առաջ տանել ՀՀ-ԵՄ հետագա համագործակցությունը
«Ես կարծում եմ, որ Հայաստանը և Եվրամիության անդամ պետությունները քննարկում են այն իրադրությունը, որ ի հայտ եկավ Հայաստանը` Մաքսային միության միանալու մասին հայտարարությունից հետո: Մենք փորձում ենք գտնել այն ճիշտ ձևաչափը, որով կարող ենք առաջ տանել Եվրամիության հետ համագործակցությունը»,- ասուլիսում նման տեսակետ հայտնեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը:
Դեսպանը նշեց, որ խոսելով որպես ԵՄ անդամ պետության ներկայացուցիչ, իրենց հուզում է այն, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ սեպտեմբերի 3-ի հայտարարությունը չի փոխել իրենց ցանկությունը սերտ հարաբերություն ունենալ ԵՄ-ի հետ. «Կարծում եմ, այդ հայտարարությունը և պարտավորվածությունը, որ հայկական կողմը ներկայացնում է, արձագանքը կգտնի ԵՄ կողմից»:
Դեսպանը նաև ասաց. «Կուզենայի խրախուսել Հայաստանի իշխանություններին ավելի կոնկրետ և պարզ առաջարկներով հանդես գալ, թե իրենք, որ բնագավառներում են տեսնում մեր ապագա համագործակցությունը, այդ կապակցությամբ որոնք ենք Հայաստանի առաջնահերթությունները: Ուզում եմ հատկապես նշել, որ երկու կողմից էլ կա դրական ցանկություն առաջ տանելու այդ հարաբերությունները»:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով