«Britain is…». Հոկտեմբերի 1-31-ը Հայաստանում կազմակերպում են Բրիտանիայի օրեր
Մեծ Բրիտանիայի դեսպանատունը և Բրիտանական խորհուրդն իրենց գործընկերների հետ հոկտեմբերի 1-31-ը Հայաստանում կազմակերպում են Բրիտանիայի օրեր՝ «Britain is…» խորագրով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը:
Դեսպանի ներկայացմամբ մեկ ամսվա ընթացքում անցկացվելու են տարբեր բնագավառներին վերաբերող (քաղաքականություն, մշակույթ, կրթեւթյուն, մամուլ, սպորտ, գործարարություն) բազմազան միջոցառումներ: «Հույս ունենք, որ այս միջոցառումների շարքը նոր խթնա կհանդիսանա բրիտանացիների և հայերի միջև երկկողմ շահավետ հարաբերությունների զարգացման համար»,- ասաց Ջոնաթան Էյվսը:
Միջոցառումների շրջանակում տեղի է ունենալու «Բրիտանիան ժողովրդավարություն է» խորագրով դասախոսություն, «Բրիտանիան ֆիլմ է» խորագրով վարպետության դաս, «Բրիտանիան մշակույթ է» խորագրի ներքո «ՀայՖեստ» փառատոնի շրջանակներում «1927» թատերախումբը հանդես կգա ներկայացմամբ:
Նախատեսված են նաև այլ միջոցառումներ «Բրիտանիան գիտություն է և նորարարություն է», «Բրիտանիան գործարարություն է», «Բրիտանիան սպորտ է», «Բրիտանիան զվարճանք է» խորագրերով:
«Յուրաքանչյուրն իր համար հետաքրքրություն կգնա»,- ծրագիրը ներկայացնելուց հետո ասաց դեսպանը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով