Դեսպան. Բրիտանական «Լիդիան ինթերնեյշնլի» կողմից Ամուլսարում ներդրումներ կատարելը Հայաստանի համար մեծ օգուտ է
Հայաստանում մի քանի բրիտանական ընկերություններ իրականացրել են ներդրումային ծրագրեր, բայց ընդհանուր առմամբ ներկա իրավիճակը շատ անբավարար է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը՝ պատասխանելով հարցին, թե բրիտանական ընկերությունները ի՞նչ խոշոր ներդրումային ծրագրեր են իրականացնում Հայաստանում: Ըստ նրա, ներդրումներն իրենց քանակով և չափով փոքր են. «Մենք շատ ենք ուզում ավելի շատ բրիտանական ընկերությունների խրախուսենք, որ այստեղ ներդրումներ կատարեն»:
Դեսպանի խոսքով, իրենք օգնում են «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությանը, որ ներդրումներ կատարի Հայաստանում, որը մեծ ծրագիր է ուզում իրականացնել Ամուլսարի ոսկու հանքում: «Մենք կարծում ենք, որ այս ծրագիրը Հայաստանի համար մեծ օգուտներ է առաջարկում. ուղղակի առումով՝ աշխատատեղեր կբացի և եկամուտ կտա Հայաստանի բյուջեին, անուղղակի՝ օրինակ կծառայի աշխարհում գործող այլ ընկերությունների համար, որ Հայաստանում ֆինանսական և շրջակա միջավայրի առումով՝ միջազգային ստանդարտները պահպանելով, բավականին բարենպաստ պայմաններ են ներդրումների համար»,- ասաց դեսպան Ջոնաթան Էյվսը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում