Բաշար ալ-Ասադ. Օբամա-Ռոհանի հեռախոսազրույցի փաստը դրական ազդեցություն կունենա սիրիական զարգացումների վրա
«Օբամա-Ռոհանի հեռախոսազրույցի փաստը դրական ազդեցություն կունենա սիրիական զարգացումների վրա»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը:
Սիրայի նախագահը, «Ռայ Նյուզ 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով Օբամայի և Ռոհանիի միջև օրերս կայացած հեռախոսազրույցին, մասնավորապես նշել է. «Ես համոզված եմ, որ այդ փաստը մի քանի պատճառով դրական ազդեցություն կունենա սիրիական զարգացումների վրա»:
Շարունակելով թեման՝ Ասադը հավելել է. «Առաջին. Իրանը Սիրիայի դաշնակիցն է. Երկրորդ. մենք իրանցիներին վստահում ենք և երրորդ. իրանցիները, սիրիացիները, ինչպես աշխարհի որևէ երկիր ամերիկացիներին չեն վստահում. Ես համոզված եմ, որ նույնիսկ ԱՄՆ-ի որոշ դաշնակիցներ այդ երկրի կառավարությանը չեն վստահում»:
«Եթե ամերիկացիները Իրանի հետ հարաբերությունները բարելավելու հարցում անկեղծ լինեն, ապա դրա արդյունքը ոչ միայն Սիրիայի ճգնաժամի, այլև տարածաշրջանի մի շարք խնդիրների լուծման վրա դրական ազդեցություն կունենա»:
Նախորդող հրապարակում՝
Իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ Իրանի և ԱՄՆ-ի նախագահները միմյանց հետ զրուցել են
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան