Դ. Բաբայան. Համանախագահների հիմնական խնդիրն է տարածաշրջանը զերծ պահել անկայուն զարգացումներից
«Համանախագահների համատեղ հայտարարության գլխավոր մեսիջը տարածաշրջանում կայունության պահպանման և հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու հարցն էր»,- Panorama.am-ի այն հարցին, թե ո՞րն էր համանախագահների հայտարարության գլխավոր մեսիջը, ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
«Հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, ինչի մասին անընդհատ խոսում են նաև համանախագահ երկրների ղեկավարները»,- նշեց նա:
Դ. Բաբայանի խոսքերով, ուժի չկիրառման վերաբերյալ հայտարարությունները տեղ են գտնում համանախագահների բոլոր հայտարարոթյուններում, իսկ մնացած հարցերն արդեն օժանդակ բնույթ են կրում:
«Համանախագահների հիմնական խնդիրն այս պահին՝ տարածաշրջանը զերծ պահել անցանկալի, անկայուն զարգացումներից: Իրան-ԱՄՆ երկխոսության պայմաններում, տարածաշրջանի կայունության հարցը միջազգային հանրության համար դառնում է առավել կարևոր»,- նշեց վերջինս:
Համանախագահները կքննարկեն մինչև տարեվերջ նախագահների միջև հանդիպում կազմակերպելու հարցը