Թուրքիայի վարչապետը ներկայացրել է Թուրքիայի ժողովրդավարական բարեփոխումների փաթեթը
Այօսր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրությանն է ներկայացրել երկրի բարեփոխումենրի «ժողովրդավարացման փաթեթը»: Էրդողանը ելույթում նախ հիշատակել է Թուրքիայի նախկին ղեկավարներ Ադնան Մենդերեսին, Թուրգութ Օզալին և Նեջմեթթին Էրբականին, ապա վերջիններիս շնորհակալություն է հայտնել: Ըստ Էրդողանի՝ չնայած մի շարք խոչընդոտների, Թուրքիան երբեք չի հրաժարվել ժողովրդավարացումից, և ապագայում էլ չի հրաժարվելու: Թուրքիայի վարչապետը նշել է, որ մինչ այսօր երկրի ժողովրդավարացման ճանապարհի միակ ստվերող կետը եղել է 1960 թվականի մայիսի 27-ի հեղաշրջումը:
Թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթը հայտնում է, որ Էրդողանի ելույթը տևել է մոտ 40 րոպե, որի ընթացում վերջինս ներկայացրել է «ժողովրդավարացման փաթեթի» առանձին կետեր: Կառավարության կողմից պատրաստված նշյալ փաթեթը մի շարք ոլորտներում բարեփոխումներ է նախատեսում: Բարեփոխմների մեջ է մտնում հատուկ դպրոցներում օտար լեզուների և բարբառների ուսուցանելու արգելքի վերացումը, պետական կառույցներում կթույլատրվի գլխաշորի ազատ կիրառումը՝ ըստ ցանկության: Փոփոխություններ են նախատեսվում նաև ընտրական օրենսգրքում, ըստ որի, արդեն քաղաքական կուսակցությունները կկարողանան իրենց մայրենի լեզվով և բարբառներով քարոզչություն իրականացնել: Այն հիմնականում ուղղված է երկրի ազգային և կրոնական փոքրամասնությունների, ինչպես նաև մարդու իրավունքների, ազատությունների ընդլայմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա