Մեկնարկում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը
Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որը մեր երկրի համար կարևորվում է երկու հանգամանքով: Ինչպես հայտնի է, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը լիագումար նստաշրջանի շրջանակում կամփոփի Հայաստանի նախագահության վեց ամիսները ԵԽ նախարարների կոմիտեում, որը ստանձնել էր Անդորրայից հետո:
Նշենք, որ Եվրոպայի Խորհուրդն ունի երկու կանոնադրային մարմին` Նախարարների կոմիտե և խորհրդարանական վեհաժողով: Նախարարների կոմիտեն Եվրոպայի Խորհրդի ղեկավար և որոշումներ կայացնող մարմինն է, կազմված է անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներից: Նախարարների կոմիտեի նախագահությունը փոխվում է տարեկան երկու անգամ: Անդամ երկրները Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնում են վեց ամիս ժամկետով:
Իսկ արդեն հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ-ում սպասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը:
Նախորդիվ`
Այսօր Հայաստանը պաշտոնապես կստանձնի ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը
Ն.Զոհրաբյան. Եվրոպացի պատգամավորները ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահին հարցեր ուղղելու առիթը բաց չեն թողնի
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով