Մարկ Կիրակոս. Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ն երկակի քաղաքականություն է վարում (տեսանյութ)
Ամերիկահայ փաստաբան Մարկ Կիրակոսը CNN-ի եթերում կրկին բարձրացրել է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական մարտավարության և այդ հարցում ԱՄՆ-ի վարած երկակի քաղաքականության մասին:
«Anderson Cooper 360» հաղորդման մասնակիցները դատապարտել են Իրանի քաղաքականությունը Գերմանիայի կողմից հրեաների ցեղասպանության փաստի վերաբերյալ:
Նշենք, որ CNN հեռուստաընկերությունը եթեր էր հեռարձակել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ելույթը՝ ՄԱԿ գագաթաժողովի ժամանակ, որում վերջինս Հոլոքոստն անվանել էր դատապարտմանն արժանի հանցագործություն հրեական ազգի դեմ: Լուրն, այնուհետև, հերքվել էր իրանական «Fars» լրատվական գործակալության կողմից՝ նշելով, որ նախագահի խոսքը կրճատվել էր, իսկ ելույթի տեքստը խեղաթյուրվել թարգմանչի կողմից:
«Anderson Cooper 360» հաղորդման ժամանակ քննարկվել էր հենց այս հարցը: Քննարկմանը ներկա է գտնվել Մարկ Կիրակոսը, ով ներկաներին հիշեցրել է, որ ԱՄՆ-ն նման դիրքորոշում է ցուցաբերում Հայոց ցեղասպանության հարցում:
«Մենք Թուրքիայի ամենամեծ դաշնակիցն ենք այդ տարածաշրջանում: Մինչդեռ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Օբաման, որպես թեկնածու նշում էր, որ ընտրվելու դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ուստի քաղաքական դինամիկան, որը գործում է այստեղ, իմ կարծիքով, մի փոքր երեսպաշտական է»,-նշել է Կիրակոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները