Սերգեյ Միխեև. «Լեռնային Ղարաբաղի վրա չեն տարածվում ՀԱՊԿ-ի նորմերը՝ դրանք տարածվում են Հայաստանի վրա»
«Լեռնային Ղարաբաղը իրեն ներկայացնում է որպես անկախ պետություն և ոչ թե Հայաստանի մաս, այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղի վրա չեն տարածվում ՀԱՊԿ-ի նորմերը»,-այսօր Երևան-Մոսկվա տեսակամրջի ընթացքում ասաց Կասպիական համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը:
Նա նշեց, որ Հայաստանի վրա տարածվում են ՀԱՊԿ-ի բոլոր նորմերը և Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում կգործեն համատեղ պաշտպանության դրույթները:
Անդրադառնալով Հայաստանի Մաքսային Միությանը անդամակցելու որոշմանը Մոսկվայի տաղավարի տեսակամրջի մասնակից, ՀԱՊԿ-ի Վերլուծական ասոցիացիայի մոդերատոր-համակարգող Իգոր Պանարինը նշեց, որ ՀԱՊԿ-ն հանդիսանում է եվրասիական տարածքի անվտանգության «հովանոց»:
«Ես ողջունում են Հայաստանի ղեկավարության մասնակցության ցանկությունը Մաքսային Միությանը: Դա ճիշտ որոշում է»,-ասաց Պանարինը:
Նրա խոսքերով, Մաքսային Միությանը այս պահին անդամակցում են ՀԱՊԿ-ի անդամ 3 երկրներ՝Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, իսկ անդամակցության հայտ են ներկայացել Հայաստանը և Ղրղզստանը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով