Հարցազրույցներ 17:33 01/10/2013

Ալլաքրամ Հումաթթով. Աստված չանի, որ պատերազմ լինի և հայերն ու թալիշները լինեն խրամատի տարբեր կողմերում (Տեսանյութ)

 ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի «Թալիշագիտություն» մագիստրոսական ծրագրի հանդիսավոր բացմանը մասնակցելու նպատակով օրերս Հայաստան էր ժամանել «Թալիշական ազգային շարժում» կազմակերպության ղեկավար, չճանաչված Թալիշ-մուհանյան ինքնավար հանրապետության (1993) նախագահ Ալլաքրամ Հումաթթովը:
Հայաստան այցելությանը ընթացքում Ա. Հումաթթովը ցանկություն էր հայտնել հնարավորության դեպքում այցելել նաև Արցախ: Արցախում վերջինս հանդիպել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ:
Այնտեղ Ալլաքրամ Հումաթթովը ծավալուն հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը, որը կրճատումներով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

-Պարոն Հումաթթով, հաշվի առնելով և Արցախի այսօրվա և ձեր կարգավիճակները` Արցախ այցելությունը քաղաքական կամք է պահանջում: Ինչո՞վ էր պայմանավորված այցի ժամկետների ընտրությունը:

-Իմ առաջին այցը Հայաստան, ապա Ղարաբաղ կազմակերպվել է պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի կողմից: Ես նրան շնորհակալ եմ: Երևանի պետական համալսարանում թալիշագիտության գծով մագիստրոսական կուրս է բացվել: Ես բացմանը նվիրված կոնֆերանսին եմ մասնակցել և շատ ուրախ եմ: Եզակի դեպք է , որ թալիշագիտությունը պետք է այդ մակարդակով ուսումասիրվի: Ես շատ կուզենայի, որ այնտեղ թալիշական պատմության, մշակույթի և այլ ոլորտների մասին տեղեկություններ ստանային նաև թալիշները: Բայց առայժմ այնտեղ թալիշներ չկան: Գիտենք, որ այնպիսի պայմաններում ենք, որ եթե Ադրբեջանից որևէ մեկը մասնակցի այդ կուրսերին, նրա ազգականների համար, անձամբ նրա համար արհեստականորեն մեծ խնդիրներ կստեղծվեն:

-Ինչո՞ւ նման ֆակուլտետ, մասնագիտություն չի հիմնվում նաև Ադրբեջանում: Թալիշները Ադրբեջանում ամեն դեպքում ավելի շատ են, քան Հայաստանում:

-Ադրբեջանում այն վայրը, որտեղ թալիշերն են ապրում`Թալիշստանը, վաղուց արդեն ոչ թե թալիշական երկրամաս է անվանվում, այլ Հարավային շրջան, Ադրբեջանի հարավային մաս: Եթե հնարավորություն ունենային, անգամ կհայտարարեին, որ նման ժողովուրդ ընդհանրապես չկա: Նրանք դա ցանկանում են: Եվ մասամբ ամեն ինչ հենց դրան էլ տանում է: Ինչո՞ւ չկա թալիշներով նման մակարդակի դասավանդում Լենքորանում: Թող լինի, ասենք, Բաքվում: Այդ դեպքում հարց է առաջանում: Միջնակարգ կամ նախնական օղակում այդ կրթությունը Ադրբեջանում կա՞: Իհարկե` ոչ: Նրանք այդ մասին չեն էլ մտածում: Շաբաթը երկու անգամ ֆակուլտատիվ պարապմունքներ կան, որոնք անցկացնում են մարդիկ, ովքեր դրա մասին ոչինչ չգիտեն, համապատասխան կրթություն չունեն: Գալիս են հյուրեր Եվրոպայից կամ միջազգային ասպարեզում կշիռ ունեցող գործիչներ, հետաքրքրվում են այսպես ասած փոքր ժողովուրդներով: Նրանց ասում են, երբեմն էլ փաստաթողթեր են ցույց տալիս, թե իբր Լենքորանում քոլեջ կա, որտեղ պատրաստվում են թալիշերենի ուսուցիչներ` նախադպրոցական հաստատությունների համար: Դա խաբեություն է:

-Թալիշների և Ադրբեջանում ապրող այլ ազգային փոքրամասնությունների խնդիրները արդյո՞ք միայն կրթական մակարդակում են

-Թալիշներն Ադրբեջանում ընդհանրապես ոչինչ չունեն: Օրինակ` թալիշերեն թերթ է լույս տեսնում: Դրա համար մենք նաև պետության աջակցությունն ենք խնդրել: Մեծ գումարներ չեն խնդրել: Պարզապես աջակցություն էր անհրաժեշտ: Մինչև այսօր անգամ պատասխան չկա: Այնպես որ` խնդիրները ամենևին միայն կրթական ոլորտում չեն: Ոչ մի քաղաք, գյուղ, բնակավայր իր թալիշական տեղանունը չի պահպանել: Թալիշական բոլոր բնակավայրերի անուները թրքացվում և ադրբեջանականացվում են: Մի խոսքով`թալիշների կյանքը առհասարակ մեկ ամբողջական խնդիր է: Մեզ ցանկանում են աստիճանաբար ձուլել: Քանի դեռ ուժ ունենք, մենք փորձում ենք դիմակայել:

-Եթե Ադրբեջանում ոչինչ չփոխվի, ազգային փոքրամասնությունների, մասնավորապես թալիշների հետագա վիճակը ինչպիսի՞ն է լինելու:

-Իմ տվյալներով` Ադրբեջանում 24 ազգություն է բնակվում: Նրանք (Ադրբեջանի իշխանությունները) փորձում են ձուլել բոլորին, ովքեր բնակվում են Ադրբեջանում: Այս հարցում լեզգիների վիճակը մի փոքր լավ է: Նրանց Դաղստանի հանրապետությունն է աջակցում: Իսկ թալիշներն ու մնացածները ոչ մի տեղից աջակցություն չեն ստանում: Այնպես որ, Ադրբեջանի այդ քաղաքականության թալիշները կարող են դիմակայել միայն սեփական ոժերով: Ի՞նչ կլինի, եթե ոչինչ չփոխվի: Ադրբեջանում թալիշներ այլևս չեն լինի:

-Այսինքն`թալիշները կթողնե՞ն իրենց հողը և կգնան ապրելու մեկ ուրիշ երկիր:

-Մենք դա չենք ցանկանում: Դրա մասին անգամ մտածել չենք ուզում: Եթե ուժով վտարեն, ինչպես ինձ, դա այլ հարց է: Այլապես մենք չենք հեռանա: Մենք չենք ցանկանում հեռանալ: Բայց, եթե այսպես շարունակվի, Ադրբեջանում, թալիշական երկրամասում ապրող թալիշները իրենք իրենց ստիպված կլինեն ոչ թե թալիշներ, այլ ադրբեջանցիներ անվանել: Դա լիակատար ու հարկադիր ասիմիլացիա է: Թալիշներին այլ ելք ուղղակի չի մնում: Նրանք իրենց լեզվով խոսելով չեն կարողանա հաց վաստակել: Հարցնում եք Ադրբեջանի ժողովրդավարացման մասին: Վերջին 20 տարիների ընթացքում Ադրբեջանում ժողովրդավարացման հարցում առաջընթաց չի նկատվում: Ընդհակառակը: Մոտ ժամանակներս Ադրբեջանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Մենք արդեն հիմա գիտենք, թե ինչ ընտրություններ են լինելու և քվեատուփից ով է դուրս գալու:

-Անդրադառնանք Ղարաբաղի օրինակի մասին: Փաստորեն այն ինչ ասում եք այսօր թալիշների մասին Ադրբեջանում, սպասում էր նաև հայերին Ղարաբաղում: Սակայն Ղարաբաղը այլ տարբերակ ընտրեց: Դրա արդյունքները արդեն երկու օր է տեսում եք: Դրանք ինչպե՞ս կգնահատեք:

-Զգացվում է որ Ղարաբաղի ժողովուրդը հանգիստ ապրում է, իր կյանքն է կառուցում: Նրանց աչքերում ես ուրախություն տեսա: Նրանք իրենց երջանիկ են համարում ուրախ են երևում: Ինձ շատ դուր եկավ: Հոգումս շատ հարցեր առաջացան: Այս ուրախությունը իմ ժողովրդի մեջ ես չեմ տեսել, իսկ այստեղ դա զգացվում է ամենուր: Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ երիտասարդությունը իր ազատությունը արդեն տեսնում է և իր պարտքն է համարում պահպանել այն: Աստված տա, շատ եմ ցանկանում, որ իմ ժողովրդի երիտասարդներն էլ այդ զգացումը ապրեն:

-Ղարաբաղում ոչ ոք չի բացառում պետերազմի հեռանկարը: Բոլորն էլ սպասում են, որ պատերազմը ինչ-որ մի պահի նորից կսկսվի: Այս առումով Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների շրջանում ինչ որ բան փոխվե՞լ է, թե՞ կրկին կհայտնվենք խրամատների տարբեր կողմերում:

-Աստված չանի: Ես  չեմ ցանկանում, որ թալիշները մասնակցեն այդ պատերազմին: Ես այստեղից կոչ եմ անում: Դա չի լինի մեր պատերազմը: Դա մեզ պետք չէ: Ես դիմում եմ նաև  մյուս բոլոր ժողվուրդներին: Ինչո՞ւ վտանգի ենթարկել Աստծո դրված կյանքը մի պատերազմում, որը մեզ ոչինչ չի տա:

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:53
Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով հանձնարարվում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Եվրամիության 27 երկրի դեսպաններ կասեցրել են վրացի դիվանագետների համար գործող առանց վիզայի ռեժիմը
ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը հաստատել են վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններից առաջինը՝ վաղը, դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո
Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ով չի ալարում, ասում է, որ ինքը ՀՀ լավագույն իրավաբաններից է. Փաստաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասին
Փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռին, գրում է. «Մի ամբողջ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հիմա արդեն Փաշինյանն ուղղակի պարտավոր է Ալիևի նկատմամբ հետախուզում հայտարարել
Օրերս Հայաստանը Թուրքիային արտահանձնեց Հայաստանում գտնվող Թուրքիայի երկու քաղաքացու՝ Էրջան Յըլմազին և Իբրահիմ Քայմակին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ գործընթացի մեկնարկի քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի ու Եվրոպական Միության,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր հուշամեդալները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:11
Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՄԻԵԴ արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. Թաթոյան
«ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
09:57
The Beatles-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը
The Beatles լեգենդար ռոք խումբը կրկին առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը։ Դա տեղի է ունեցել 1977 թվականից ի վեր առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ֆոտոլուր»-ը դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջանյանի կայքի նկատմամբ
«ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալությունը  Երևանի քաղաքացիական դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջայանի կայքի հիմնադիր՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում
Անցած գիշեր ՌԴ ԶՈւ-երը Ռուսաստանի 13 շրջանների վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը
Մելբուռնում տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչները։ Դրանցից առաջինում սերբ Նովակ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան
«Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի: Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:...
Աղբյուր` Panorama.am
09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}