Մշակույթ 20:30 01/10/2013

«Դո՛ւ ես, որ անում ես փոփոխությունը, հե՛նց դու»… խիստ արտասովոր դերը. Լյուիս Բարֆութ

«ՀԱՅ ՖԵՍՏ 2013» -ի մեկնարկը տրված է. Մեծ Բրիտանիայի «1927» Թատրոնի «Կենդանիները և երեխաները գրավել են փողոցները» մուլտիմեդիա ներկայացումով բացվեց միջազգային թատերական փառատոնը: Մինչ բեմադրությունը Panorama.am-ը զրույցել է ներկայացման դերասանուհի Լյուիս Բարֆութի հետ:

Ազատ դերասանուհին համագործակցում է թատերախմբի հետ: Խաղում է հեղինակ-պատմողի դերը: Կիսով չափ բրիտանուհի, կիսով չափ իռլանդուհի դերասանուհին մեզ հետ կիսվել է ներկայացման ասելիքների, բեմում հեղափոխական ուղերձների, փոփոխություններ անելու և սեփական ընտրության, համամարդկային արժեքների մասին ու բազմաթիվ այլ հետաքիրքիր բաներ պատմել:

Առաջին անգամ «Կենդանիները և երեխաները գրավել են փողոցները» ներկայացումը ցուցադրվել է «Սիդնի Հաուզ» թատրոնում, 2010-ին: Երեք տարվա ընթացքում խաղացվել է ավելի քան 50 երկրներում:

«Կենդանիները և երեխաները գրավել են փողոցները». Բեմի վրա` խիստ տարօրինակ և արտասովոր

«Ներկայացման ժամանակ երեք էկրան է բեմի վրա, որոնք շատ էժան և անպետք տեսք ունեն: Դրանք կարելի է տեղավորել մի ճամպրուկի մեջ: Մենք դրանց վրա շատ գեղեցիկ անիմացիա ենք գցում պրոյեկտորի միջոցով, որոնք ձեռքով են նկարված: Սկսում ենք խաղալ այդ անիմացիայի հետ: Սա խիստ տարօրինակ և արտասովոր է, որովհետև ես իրականում փոխազդեցության և շփման մեջ չեմ մտնում որևէ այլ դերասանի հետ, փոխազդեցության մեջ եմ մտնում էկրանի վրա ցուցադրվող անիմացված կենդանիների կամ երեխաների հետ: Սա խիստ տարօրինակ է ինձ համար որպես դերասանուհի, որովհետև ես պետք է սկսեմ նոր ձևով մտածել»,- ասում նա:
Նաև ժամանակն ու դրա զգացումն է կարևոր: Դերասանուհու բնորոշմամաբ` իրենք չեն կարող նույնիսկ կես վայրկյանով հետ կամ առաջ ընկնել. «Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ սա շատ խիտ և հստակ խորեոգրաֆիայով պար է»:

Համամարդկային ներկայացումը

«Այս ներկայացման թեման համամարդկային է, մարդիկ գտնում են այն իրենց կապակցելու միջոց: Ոգևորիչ է կարողանալ ներկայացնել այնպիսի արվեստ, որը ստիպում է ամբողջ աշխարհի մարդկանց ունենալ նույն զգացումները կամ զուգակցել այն իրենց կյանքի հետ»,- ասում է Բարֆութը:

Գործողությունները տեղի են ունենում մաշված, աղքատիկ քաղաքային արվարձանում, իսկ հետևի ֆոնի վրա երևում է հարուստ և բարեկարգ քաղաքը: Այս թաղամաս գալիս է մի երիտասարդ աղջիկ, որը փորձելու է փոփոխություն բերել: Այստեղ կա մի տղա, ով փորձում է անել ամեն ինչ, որ կարողանա օգնել աղջկան: Հանդիսատեսը սիրահարվում է նրան:

Քաղաքային իշխանությունները, սակայն, փորձում են ամեն կերպ հսկողություն սահմանել այդ երեխաների վրա, փորձում են ճնշել նրանց: Արդյունքում իրենց դա հաջողվում է` երիտասարդ աղջիկը հաջողության չի հասնում և հեռանում է:

«Ներկայացման մեջ կա մի պահ, որտեղ հանդիսատեսն է որոշում, թե ինչպիսի ավարտ է ուզում այս ներկայացման համար` իդեալիստական, թե իրատեսական: Ստիպում է, որ հանդիսատեսն ինքն իրեն հարց տա և հասկանա, թե ինչ է ուզում, ինչ է ակնկալում: Օրինակ Իսպանիայում և Հորդանանում տրամադրություններն այսպիսին էին` «կարևոր չէ, որ այդ աղջկան չհաջողվեց փոփոխություն մտցնել, ես եմ լինելու այդ փոփոխությունն անողը»: Իսրայելում էլ մի կին շատ նեղսրտեց, որովհետև ինքն ասում էր, որ ուզում է հույս ունենալ կյանքում, արվեստում: Ես նրան ասացի. «Եթե դու ուզում ես հույս ունենալ, դու այդ հույսը կարող ես ստեղծել քո արվեստում»:
 

Սոցիալական ուղերձ` բեմից. «Դո՛ւ ես, որ անում ես փոփոխությունը, հե՛նց դու»

«Ներկայացումը շատ լավ արձագանքներ է ստացել հատկապես Հորդանանից, Դանիայիայից և Իսպանիայից»,- ասում է Լյուիս Բարֆութը.

«Հորդանանում մարդիկ այնքան ոգևորված էին մեր ներկայացումով, որ պարզապես ճչում էին, բացականչում, ոգևորված ձայներ էին հանում և բուռն արձագանքում հենց ներկայացումը դիտելու ընթացքում: Մենք տեսանք, որ երիտասարդ մարդիկ, ովքեր կառուցելու են վաղվա օրը, հետաքրքրված էին մեր աշխատանքով և փորձելու են փոփոխություններ անել` մեր աշխատանքից ներշնչվելով, իսկ դա հիանալի է: Սա միայն այն պատճառով չէր, որ մեր աշխատանքը գեղարվեստական տեսանկյունից արժեքավոր է: Մենք կարողացանք մեր ներկայացման միջոցով սոցիալական ուղերձ հղել, մարդկանց դրդել, որ ցանկանան իրենց կյանքում ինչ-որ բան փոխել…
Իսրայելում ես սեմինար էի անցկացնում երիտասարդ արվեստագեների համար, նրանց մեջ կային երկու փախստականներ Սիրիայից: Նրանց համար սա հատկապես կարևոր էր, քանի որ շատ տխրեցին, որ նմանատիպ բան չունեն իրենց երկրում: Մեր ուղեձում ամենակարևորն այն էր, որ դու ես, որ անում ես այդ փոփոխությունը, դու ես, որ կարող է անել դա, հենց դու: Մեր ներկայացումը կարևոր էր նաև քաղաքական տեսանկյունից:

Սա հեղափոխության հեքիաթ և պատմություն է` քո ընտրության մասին, արդյո՞ք դու ուզում ես և պատրա՞ստ ես փոփոխությանը: Անկախ նրանից, թե որ կտրվածքով ես դու դիտարկում` անձնական կյանքի առումով, հասարակության… դա քո որոշումն է»:


 

«1927»

«1927» թատերախումբը փորձում է համադրել կենդանի երաժշտությունն անիմացիայի հետ նաև բեմի վրա կատարվող խաղի համար: «Սա նորարարություն է, մենք տարբեր դիսցիպլինաներ ենք բերում և զուգադրում բեմի վրա: Սա նման է կենդանի ռեժիմով ֆիլմ դիտելուն: Կամ մարդիկ դա բնութագրում են որպես կենդանացող, մարմնավորվող գրաֆիակական վեպ»,- ներկայացնում է դերասանուհին:
Թատերախումբը հիմնադրվել է 2005-ին` Սյուզան Անդրեյդը ռեժիսորն ու սցենարիստն է, Փոլ Բարեթը զբաղվում է անիմացիայով, երգահանը` Լիլիան Հենրին է և դերասան Էզմեա Փուլթընը:

Թատերախումբը մեծապես ազդված է համր կինոյի դարաշրջանից: Թատրոնը «1927» անվանելու վրա մեծ ազդեցություն է ունեցել 1927 թվականին թողարկված «Ջազ երգիչ» ֆիլմը, որում առաջին անգամ ձայն հնչեց: Երկրորդ ազդեցությունը «Մետրոպոլիս» ֆիլմից է:
«Ոճական առումով ներկայացման վրա մեծ ազդեցություն է ունեցել այդ ժամանակաշրջանի ուրբան քաղաքային բնութագիրը: Երբ դու ունես շատ հարուստ քաղաքապետ և շատ աղքատ բնակչություն: Թատերախումբը հետաքրքրված է արվեստում տեղի ունեցող շարժմամբ և զարգացմամբ, այսինքն մենք համր կինոյից շարժում ենք կատարում դեպի խոսքը բեմի վրա»,- նշում է Լյուիս Բարֆութը:

«1975»-ը` «ՀԱՅ ՖԵՍՏ»-ում

Դերասանուհին նկատում է, որ սա ամենանորարարական աշխատանքն է Մեծ Բրիտանիայից և Միացյալ Թագավորությունից. «Փառատոնը մեզ համար հնարավորություն է մեր նորարարությունը նոր լսարանի ցույց տալու: Սա կարող է նաև ներշնչանք լինել հասարակության անդամների կամ արվեստագետների համար` փորձել աշխատել նորարարական ոճով»:
 

Լուսանկարները տրամադրել է Բրիտանական Խորհուրդը

Նյութեր թեմայով`

«ՀԱՅ ՖԵՍՏ»-ի սոցիալական ծրագրով Մովսես գյուղի երեխաները թատերախմբերի համար նվերներ են պատրաստել

Սեր, Գաղափար, Գործողություն, Խիզախություն, Երազանք` «ՀԱՅ ՖԵՍՏ». Մուտքն ազատ է լինելու



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}